Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի, 2020 թվական N 229-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1821-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 29-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ՝ ք. Երևան, Տիգրան Մեծ 50 (գրասենյակային հատված)․
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2020 թվական: