Գլխավոր տեղեկություն
Համար
N 1169-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14 15.07.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2020 թվականի N 1169-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 968-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերը հաստատելու մասին» N 968-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

1) 14-րդ կետի 1-ին ենթակետը «բերելու» բառից հետո լրացնել «կամ մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու» բառերով.

2) 15-րդ կետը «երեխայի» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող» բառերով, «բերված» բառից հետո լրացնել «կամ կառուցվող» բառերով, իսկ «գույքը։» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ծնողը հանդիսանում է շահառու, եթե ինքը և երեխան (երեխաները) նույնականացվել են բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։».

3) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է՝

1) մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը.

2) մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։

Անձը, որպես շահառու, միանվագ դրամական աջակցության ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ։ Մեկ բնակարանի ձեռքբերման շրջանակներում (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում) միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է մեկ շահառուի։».

4) 17-րդ կետի 1-ին ենթակետը «բերվում» բառից հետո լրացնել «կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկը տրամադրվում է» բառերով.

5) 17-րդ կետի 2-րդ ենթակետը «գինը» բառից հետո լրացնել «կամ կառուցվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը» բառերով.

6) 17-րդ կետի 3-րդ ենթակետը «տոկոս» բառից հետո լրացնել «(բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին)» բառերով.

7) 17-րդ կետի 5-րդ ենթակետը «գույքի» բառից հետո լրացնել «կամ կառուցվող անհատական բնակելի տան» բառերով.

8) 17-րդ կետի 6-րդ ենթակետում «բնակարանն» բառը փոխարինել «բնակարանը կամ անհատական բնակելի տունն» բառերով.

9) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է՝

1) ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը.

2) անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով փաստացի ստացած հիփոթեքային վարկի (եթե վարկը տրամադրվում է փուլային՝ հերթական փուլի) 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վարկի 10 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը։».

10) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը (ներառյալ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար սահմանված հավելումը) կազմում է 2 մլն դրամ։ Եթե հիփոթեքային վարկը տրամադրվում է փուլերով, ապա 18-րդ կետում և սույն կետում նշված առավելագույն չափը կիրառվում է հիփոթեքային վարկի ամբողջ գումարի նկատմամբ։ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելացվում է 30 տոկոսով (այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը կազմում է 2,6 մլն դրամ)։».

11) 25-րդ կետը «վարկ» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ)» բառերով.

12) 26-րդ կետի 2-րդ ենթակետը «գինը» բառից հետո լրացնել «կամ կառուցվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը» բառերով.

13) 26-րդ կետի 3-րդ ենթակետում «շահառուն» բառը փոխարինել «երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ շահառուն» բառերով, իսկ «օրը,» բառից հետո լրացնել «իսկ եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին, նաև կազմակերպության կողմից իրականացված վերջին մոնիթորինգի արդյունքում հիփոթեքային վարկի նպատակայնության հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել,» բառերով.

14) 27-րդ կետում՝

ա. նախաբանից հանել «օրվան հաջորդող» բառերը,

բ. 1-ին ենթակետը «10 տոկոսի» բառերից հետո լրացնել «չափով (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը)» բառերով,

գ. 2-րդ ենթակետը «50 տոկոսի» բառերից հետո լրացնել «չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը)» բառերով,

դ. 3-րդ ենթակետը «15 տոկոսի» բառերից հետո լրացնել «չափով (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը)» բառերով,

ե. 4-րդ ենթակետը «70 տոկոսի» բառերից հետո լրացնել «չափով (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը)» բառերով.

15) 28-րդ կետի 7-րդ ենթակետում և 30-րդ կետի 8-րդ ենթակետում «շահառուի անվամբ կազմակերպությունում բացված» բառերը փոխարինել «կազմակերպության» բառով.

16) 28-րդ կետի 7-րդ ենթակետը «կնքվելուց» բառից հետո լրացնել «(իսկ եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին, վարկը փաստացի հատկացնելուց)» բառերով.

17) 30-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը «բերվող» բառից հետո լրացնել «կամ կառուցվող» բառերով, «դ» պարբերությունից հանել «օրվան հաջորդող» բառերը, իսկ ենթակետը «դ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» պարբերությամբ.

«ե. եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, ապա կազմակերպության հավաստումը, որ իր կողմից իրականացված վերջին մոնիթորինգի արդյունքում հիփոթեքային վարկի նպատակայնության հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել (մոնիթորինգի իրականացման օրը, ամիսը, տարեթիվը).»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 14

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան