Գլխավոր տեղեկություն
Համար
N 342-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2020 թվականի N 342-Ա

 

«ՀԱԼՈ ԹՐԱՍԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Միացյալ Թագավորության «Հալո Թրասթ» ընկերության կողմից որպես աջակցություն Արցախի Հանրապետությունում իրականացվելիք հումանիտար ականազերծմանը՝ կազմակերպության հայկական մասնաճյուղի հասցեով ուղարկված ապրանքների (2 հատ դյուրակիր համակարգիչ, 200 հատ 10 մլ սրվակ թորած ջրով և 2 հատ լազերային հեռաչափ, 1,470.16 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 163 ֆունտ ստերլինգ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Հալո Թրասթ» ընկերության հայկական մասնաճյուղին` նշված բեռի ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 23

Երևան