ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ
4 մարտի 2020 թ. ք. Հրազդան |
N 79-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 33-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2012 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ձևավորման կարգերը, մրցույթի և ատեստավորման անցկացման ընթացակարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2006 թվականի օգոստոսի 2-ի N 142-Ն և N 143-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 33-Ն որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ |
Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|