Գլխավոր տեղեկություն
Համար
N 1149-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67) 10.07.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2020 թվականի N 1149-Լ

 

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի պետական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2) Ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 9

Երևան

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 2-ի N 1149-Լ որոշման

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ու ԵԱՏՄ-ի շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիա-ների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը, երկրի պաշտպանունակության ամրացմանը և այլն:

Հայաստանի ազգային ստանդարտների «Ստանդարտների մշակման ծառայություն-ների 2020 թվականի պետական ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) նախատեսում է մշակել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը, ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանք-ների բարելավման, միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:

Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջա-նային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները:

 

I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`

1) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

3) «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

4) Առևտրի տեխնիկական խոչընդոտների համաձայնագրի պահանջները.

5) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

6) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

7) «Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թ. հունվարի 31-ի «Ռազմարդյու-նաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» N ՆԿ-15-Ն կարգադրությունը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 836-Ն որոշումը.

9) ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի «ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագիր» N 646-Ա որոշումը.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի նիստի N 51 արձանագրության 17-րդ կետով հավանության արժանացած՝ Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի` եվրոպական նորմերին համապատասխանեցման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 10-ի «Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշումը.

12) «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագիրը.

13) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

14) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների կողմից ներկայացված առաջարկությունները:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

2. Ծրագրի նպատակներն են`

1) նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.

2) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը.

3) նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը.

4) խթանել հայրենական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացումը.

5) ապահովել տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը.

6) վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները.

7) նպաստել ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների կարգավորմանը.

8) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազե-կության բարձրացումը տեխնիկական կանոնակարգման ենթակա ոլորտներում.

9) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջ-ների ապահովում.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմին-ներն ու կազմակերպություններն ապահովել լավագույն փորձի ու գիտելիքի վրա հիմնված նորմատիվատեխնիկական բազայով` որոշումների ընդունման գործընթացին աջակցելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման համար կիրառելու նպատակով:

3. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) ազգային ստանդարտների մշակում և կիրառում`

ա. ռազմարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորում և բարելավում.

բ. շենքերի էներգաարդյունավետության բարելավում և էներգախնայողության ապահովում.

գ. շինարարական նյութերի և արտադրանքի որակի և անվտանգության ապահովում.

դ. շրջակա միջավայրի և անվտանգության պահանջների պահպանում.

ե. լաբորատոր բժշկության մեջ լաբորատորիաների իրազեկվածության բարելավում, ժամանակակից փորձարկման մեթոդների սահմանում.

զ. ծխախոտի, ծխախոտային արտադրատեսակների ոլորտի կանոնակարգումն ապահովող նորմատիվ փաստաթղթերի արդիականացում.

է. հողի որակի հետազոտական մեթոդի սահմանում.

ը. ՀՀ կազմակերպություններում որակի կառավարման համակարգերի ներդրման բարելավում.

թ. ջրի որակի արդիական փորձարկման մեթոդների սահմանում.

2) միջազգային ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման մակարդակի բարձրացումը կխթանի՝

ա. հայրենական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը.

բ. չհիմնավորված տեխնիկական խոչընդոտների վերացումը՝ ապահովելով ազատ առևտուր.

3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցություն՝

ա. Ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն են տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և ԱՊՀ ստանդարտացման միջպետական խորհրդի, ԵԱՏՄ-ի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտ-ները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և Ստանդարտների ազգային ինստիտուտի (այսուհետ` ստանդարտացման ազգային մարմին) առաջարկությունները` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը՝ ինչպես միջազգային, այնպես էլ՝ տարածաշրջանային (Եվրամիության, ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի դրանից, հանդիսանալով միջազգային ստանդարտացման վերը նշված կազմակերպությունների անդամ, ստանդարտացման ազգային մարմինը պարտավոր է մասնակից լինել այդ կազմակերպու-թյուններին աշխատանքներին և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություն-ներին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.

4) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ՝

ա. Ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքներն ըստ ծրագրի հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությանն ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ․

բ. 2020 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որոնց արդյունքում ազգային ֆոնդը կհամալրվի միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ), միջպետական (ԳՕՍՏ) և ՌԴ (ԳՕՍՏ Ռ) նոր ստանդարտներով՝ այդ կազմակերպությունների ստանդարտների թարմացմանը համարժեք: Այդ նոր ստանդարտները որպես տեղեկատվա-կան ռեսուրս են ծառայում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

4. Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվելու են ըստ հետևյալ սկզբունքների`

1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.

2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտ-ների մշակում և ընդունում.

3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկու-թյուն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.

4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.

5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելը.

7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.

8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.

9) ստանդարտացման աշխատանքների իրականացում՝ տեխնիկական հանձնաժողով-ների և աշխատանքային խմբերի միջոցով:

 

IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

5. Ստանդարտների մշակման ծառայությունների պետական ծրագիրը ձևավորվել է ստանդարտացման ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում` ՀՀ պետական կառավարման մարմինների և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա: Այն նաև մեծապես հիմնված է ՀՀ կառավարության կողմից հռչակված տնտեսական գերակայությունների, տնտեսական քաղաքականության, սահմանված պետական ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած ՀՀ պարտավորություններից բխող պահանջների վրա:

6. Ստանդարտացման աշխատանքների ծրագրով նախատեսվում է մշակել ազգային ստանդարտների նախագծեր՝ տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար.

1) Ռազմարդյունաբերություն ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքները կարգավորելու նպատակով ծրագրով նախատեսված է մշակել կոնստրուկտորական փաստաթղթերի, ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգի, ենթանախագծերի աշխատանքների հաշվետու տեխնիկական փաստաթղթերի ստանդարտներ, ռազմական տեխնիկայի տերմինների և սահմանումների վերաբերյալ ստանդարտներ, որոնց ներդրման և կիրառման արդյունքում կսահմանվեն փաստաթղթերի մշակման հետ կապված գիտահետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջները, ծրագրային փաստա-թղթերի միասնական համակարգի պահանջները, կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի պահանջները, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերի միասնական համակարգի պահանջները:

2) Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն․ Էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում նախատեսվում է մշակել շենքերի լուսավորությանը վերաբերվող ստանդարտներ, որոնցով սահմանվում են լուսավորության էներգաարդյունա-վետությունը շենքերում, ինչպես նաև աշխատանքային տեղերի անվտանգության և պաշտպանության ապահովմանն ուղղված լուսավորության պահանջները:

3) Շինարարություն. շինարարության ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտ-ներ, որոնք սահմանում են բետոնի հատկություններին, արտադրությանը և համապատասխա-նությանը, ինչպես նաև նախալարված ամրանային տարրերի համար շինարարական շաղախների և դրանց ներարկման ընթացակարգերին ներկայացվող պահանջներ:

Շենքերի էներգախնայողության և էներգաարդյունավետության ապահովման համար նախատեսվում է մշակել ստանդարտ, որը կսահմանի շենքերի ինժեներական սարքավորումների և արդյունաբերական կայանքների խողովակների համար նախատեսված նախապես ձևավորված ջերմամեկուսիչ արտադրանքի շահագործման առավելագույն ջերմաստիճանի որոշման մեթոդը:

4) Ջրի որակ. նշված ոլորտում նախատեսվում է մշակել ջրի մեջ պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների որոշման մեթոդ սահմանող ստանդարտ՝ միջազգային արդիական պահանջներին համապատասխան: Նախատեսվում է մշակել նաև ջրում Լեգիոնելլա սպպ․և/կամ Լեգիոնելլա պնեումոֆիլիա-ի (Legionella spp./Legionella pneumophila) հայտնաբերումն ու հաշվարկը սահմանող մեթոդ: Այդ ստանդարտների մշակումն ապահովում է հետազոտական մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում` միջազգային պահանջներին ներդաշնակ:

5) Կառավարման համակարգեր. տվյալ ոլորտում մշակվող ստանդարտով սահմանվում են կառավարման համակարգերի աուդիտ իրականացնող մարմիններին ներկայացվող ղեկավար ցուցումներ:

6) Առողջապահություն. առողջապահության ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնց հիմնական նպատակն է կարգավորել լաբորատոր բժշկության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաներին ներկայացվող պահանջները, մշակել ուղեցույց կենսաբանական նյութերի ներկման ռեակտիվների վերաբերյալ, կլինիկական լաբորատոր փորձարկումների ոլորտում սահմանել միջազգային պահանջներին համահունչ ընդունելի չափանիշներ՝ հակամանրէային զգայունության փորձարկման համար:

7) Հողի որակ. տվյալ ոլորտում նախատեսված ստանդարտի միջոցով սահմանվելու է հողի մեջ պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների որոշման արդիական մեթոդ՝ միջազգային պահանջներին համապատասխան:

8) Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ և դրանց փոխարինիչներ. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնց միջոցով սահմանվում են ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակի հսկիչ նմուշին և դրա օգտագործմանը, նարգիլեի ծխեցման համար լաբորատոր մեքենաներին ներկայացվող պահանջներ: Տվյալ ոլորտում փորձարկման արդիական միջազգային մեթոդների կիրառումը ՀՀ-ում ապահովելու համար նախատեսվում է մշակել ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների ծխում վնասակար նյութերի, մասնավորապես բենզ(ա)պիրենի, քանակության որոշման վերաբերյալ ստանդարտներ:

9) Բնապահպանություն. ծրագրով նախատեսվում է մշակել շրջակա միջավայրի պահպանման և անվտանգության պահանջներին համապատասխան սառեցնող համակար-գերի և ջերմային պոմպերի տեղակայմանը ներկայացվող պահանջներ սահմանող ստանդարտներ՝ եվրոպական պահանջներին ներդաշնակ:

Մշակվելու են նաև լաբորատորիաներում իրականացվող բոլոր տեսակի կենսանմուշ-ների կլինիկական հետազոտություններին վերաբերող ստանդարտներ, որոնցով կսահմանվեն կենսանմուշների պահպանմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ:

7. Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման համագործակցության ընդլայնումը.

1) Ստանդարտացման ազգային մարմինը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 60 տեխնիկական հանձնաժողովի ու ենթահանձնաժողովի և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովի, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ստանդարտացման ազգային մարմնի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմակերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների մասնակցության ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխնիկական հանձնաժողով-ներում: Այս տեխնիկական հանձնաժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշտության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդարտացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կաշխատեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննության և հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորությունների գնահատման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ:

2) Հայաստանի Հանրապետությունը 2015 թ. հունվարի 1-ից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, իսկ ստանդարտների ազգային մարմինն ընդգրկվել է այդ կառույցի տարբեր աշխատանքային խմբերում՝ որպես ստանդարտացման ազգային մարմին։ Ելնելով վերոնշյալից` նախատեսվում է ակտիվացնել Հայաստանի Հանրապե-տության մասնակցությունը միջպետական ստանդարտացման աշխատանքներում: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում ստանդարտացման ոլորտի մասնագետների մասնակցությունը ԱՊՀ ՍՉՍ ՄՊԽ Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի և ԵԱՏՄ տարբեր ենթահանձնաժողովների նիստերին: Համագործակցության սերտացման արդյունքում հնարավոր կլինի ՀՀ-ում գործողության մեջ դնել և կիրառել Մաքսային միության շուրջ 47 տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտները:

Առաջին և երկրորդ ենթակետերում նշված աշխատանքների ամբողջական կատարումը պահանջում է հավելյալ ֆինանսական ռեսուրսների ընդգրկում, որը չի ապահովվում սույն ծրագրի ֆինանսավորման շրջանակներում:

3) Միջազգային (ԻՍՕ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն–Ազգային ստանդարտացման հանձնաժողովներում պետք է կատարվի միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորում և փորձաքննություն:

4) Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն-Հայաստանի Հանրապետությունում տնտեսության գերակա ուղղությունների զարգացմանը նպաստող որոշակի ոլորտների միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն՝ հետագայում դրանք ՀՀ-ում ներդնելու հեռահար նպատակով:

8. Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների կատարելագործում.

1) ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝ ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման համար՝

ա. ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմա-կերպում և իրականացում.

բ. ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում՝ «Ստանդարտ» տեղեկատվական որոնման ավտոմատացված համակարգի միջոցով.

գ. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին ստանդարտների և տեղեկատվության տրամադրման աշխատանք-ների կազմակերպում.

դ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակի) ստեղծման, հաշվառման և պահման աշխատանքների կազմակերպում.

ե. ստանդարտների տվյալների բազայից սպառողների (օգտագործողների) օգտվելու հնարավորության և համացանցի միջոցով ստանդարտների էլեկտրոնային վաճառքի մեխանիզմների ներդրում.

զ. Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆի-կացման Միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքների զարգացում (ստանդարտների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերի ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն).

է. Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրում տեխնիկական խոչընդոտ-ների հարցման կետի աշխատանքների իրականացում՝ ըստ պահանջի:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

9. Ստանդարտացման ազգային մարմնին վերապահված ծառայությունները ֆինանսավորվում են համաձայն՝ «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի 19-րդ հոդվածի.

10. Ծրագրի իրականացման ֆինանսավորումը հիմնված է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ «Ստանդարտների մշակման ծառայություններին» հատկացումների գումարով՝ 14.123.4 հազ. դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 2-ի N 1149-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

1

2

3

4

5

6

7

 NN

ը/կ

Մշակման ենթակա ստանդարտների և աշխատանքների

անվանումները

Նպատակը

Պատասխանատու մարմինը

Արդյունքը

Կատարման ժամկետը

2020 թվականի ֆինանսա-

վորում(հազ.

դրամ)

1. Ռազմարդյունաբերություն

1.1

Արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ. Ռազմական տեխնիկա. Ենթանախագծի կատարման տակտիկատեխնիկական առաջադրանք

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ) Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով (համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.2

Արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ. Ռազմական տեխնիկա. Ենթանախագծի կատարման կարգը. Հիմնական դրույթներ

 

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.3

Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Մշակման փուլերը

 

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.4

Ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգ. Կիրառության նկարագրություն

 

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.5

Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Տեխնիկական նախագիծ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.6

Քայքայումից և ծերացումից պաշտպանության միասնական համակարգ. Ռազմական տեխնիկա. Փաթեթավորում փոխադրման և պահման համար

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.7

Օպտիկական մանրակներ. Մակերևույթների մաքրության դասեր. Հսկողության մեթոդներ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.8

Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Էլեկտրոնային փաստաթղթեր. Ընդհանուր դրույթներ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.9

Ռազմական տեխնիկա. Տերմիններ և սահմանումներ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2. Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն

2.1

Լույս և լուսավորություն. Լուսավորության էներգաարդյունավետությունը շենքերում

Ազգային ստանդարտի մշակում ISO/ՍԻԵ 20086-2019 ստանդարտին ներդաշնակ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 10-ի «Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշումը

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)

 

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.2

Աշխատանքային տեղերի լուսավորություն. Մաս 3. Շինություններից դուրս աշխատանքային տեղերի անվտանգության և պաշտպանության ապահովմանը ներկայացվող լուսավորության պահանջները

Ազգային ստանդարտի մշակում ISO/ՍԻԵ 8995-3-2018 ստանդարտին ներդաշնակ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 10-ի «Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշումը

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)

 

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3. Շինարարություն

3.1

Բետոն.Պահանջներ. Սահմանումներ, հատկություններ, արտադրություն և համապատասխանատվություն

Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 206-:2013 ստանդարտին ներդաշնակ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի նիստի N 51 արձանագրության 17-րդ կետով հավանության արժանացած՝ Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի` եվրոպական նորմերին համապատասխանեցման առաջնահերթ միջոցառումների ծրագիր

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.2

Շինարարական հեղուկ շաղախներ նախալարված ամրանային տարրերի համար. Շաղախների ներարկման ընթացակարգ

Ազգային ստանդարտի մշակում

ԵՆ 446:2007 ստանդարտին ներդաշնակ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի նիստի N 51 արձանագրության 17-րդ կետով հավանության արժանացած՝ Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի` եվրոպական նորմերին համապատասխանեցման առաջնահերթ միջոցառումների ծրագիր

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.3

Ջերմամեկուսիչ նյութեր շենքերի ինժեներական սարքավորումների և արդյունաբերական կայանքների համար. Խողովակների համար նախատեսված նախապես ձևավորված ջերմամեկուսիչ արտադրանքի շահագործման առավելագույն ջերմաստիճանի որոշում

Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 14707:2012 ստանդարտին ներդաշնակ

ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 43 արձանագրային որոշման 47-րդ կետով հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի «Էներգախնայողության գործողությունների ծրագիր»

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

4. Ջրի որակ

4.1

Ջրի որակ. Ռադոն-222. Մաս 2. Գամմա-ճառագայթային սպոկտրաչափական մեթոդ

Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 13164-2:2013 ստանդարտին ներդաշնակ

Փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում միջազգային պահանջներին ներդաշնակ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)

ՏՀ 8 «Ջրի որակ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

4.2

Ջրի որակ-16 Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների որոշումը ջրում. Գազ-քրոմ-մասս սպեկտրաչափական հետազոտման մեթոդ (GC-MS)

Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 28540:2011 ստանդարտին ներդաշնակ

Փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում միջազգային պահանջներին ներդաշնակ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)

ՏՀ 8 «Ջրի որակ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

4.3

Ջրի որակ: Լեգիոնելլա սպպ․և/կամ լեգիոնելլա պնեումոֆիլիա-ի (Legionella spp. և/կամ Legionella pneumophila) հայտնաբերումն ու հաշվարկը կոնցենտրացիայի և գենային բազմացման ՊՍՌ մեթոդով (PCR)

Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ/ՏԿ 12869:2019 ստանդարտին ներդաշնակ

Փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում միջազգային պահանջներին ներդաշնակ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)

ՏՀ 8 «Ջրի որակ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

5. Կառավարման համակարգեր

5.1

Ղեկավար ցուցումներ կառավարման համակարգերի աուդիտի վերաբերյալ

 

ՀՍՏ ԻՍՕ 19011-2012 ազգային ստանդարտի վերանայում

ՀՀ-ում համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ապահովում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ:

ՏՀ 21 «Համապատասխանության գնահատում և կառավարման համակարգեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

6. Առողջապահություն

6.1

Կլինիկական լաբորատոր փորձարկում. Մյուլլեր-Հիլթոնի մեթոդով հակամանրէային զգայունության փորձարկման համար դեհիդրատացված ագարի և սնուցող միջավայրի խմբաքանակի ընդունման համար ընդունելի չափանիշներ

 

Ազգային ստանդարտի մշակում

ԻՍՕ/ՏՍ 16782:2016 ստանդարտին ներդաշնակ

Մյուլլեր-Հիլթոնի մեթոդով հակամանրէային զգայունության փորձարկման համար դեհիդրատացված ագարի և սնուցող միջավայրի խմբաքանակի ընդունման համար ընդունելի չափանիշների նկարագրություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)

ՏՀ 23 «Կլինիկական լաբորատոր փորձարկումներ և Ին Վիտրո (in vitro) ախտորոշման փորձարկման համակարգեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

6.2

Բժշկական լաբորատորիաներ. Կենսաբանական նյութի ներկման ռեակտիվներ. Ուղեցույց օգտագործողների համար

 

Ազգային ստանդարտի մշակում

 ԻՍՕ/ՏՍ 17518:2015 ստանդարտին ներդաշնակ

Ռեակտիվների որակի գնահատման համար պահանջների սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)

ՏՀ 23 «Կլինիկական լաբորատոր փորձարկումներ և in vitro ախտորոշման փորձարկման համակարգեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

6.3

Լաբորատոր բժշկություն. Ռեֆերենս չափումների լաբորատորիաներին ներկայացվող պահանջներ

ՀՍՏ ԻՍՕ 15195:2018 ազգային ստանդարտի վերանայում

Լաբորատոր բժշկության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների իրազեկման յուրահատուկ ասպեկտների ուսումնասիրություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)

ՏՀ 23 «Կլինիկական լաբորատոր փորձարկումներ և in vitro ախտորոշման փորձարկման համակարգեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

6.4

Բժշկական լաբորատորիաներ. Նմուշների վերցման, տեղափոխման, ստացման և մշակման պահանջներ

 

Ազգային ստանդարտի մշակում

 ԻՍՕ/ՏՍ 20658:2017 ստանդարտին ներդաշնակ

Բժշկական լաբորատորիաներում հետազոտությունների համար նախատեսված նմուշների վերցման, տեղափոխման, ստացման և մշակման պահանջների և պատշաճ վարվելակարգի սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)

ՏՀ 23 «Կլինիկական լաբորատոր փորձարկումներ և in vitro ախտորոշման փորձարկման համակարգեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

7. Հողի որակ

7.1

Հողի որակ-16 Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների որոշումը հողում. Գազ-քրոմ-մասս-սպեկտրաչափական հետազոտման մեթոդ (GC-MS)

 

Ազգային ստանդարտի մշակում

ԻՍՕ 18287:2006 ստանդարտին ներդաշնակ

Փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում միջազգային պահանջներին ներդաշնակ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)Շահագրգիռ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների աշխատանքային խումբ(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

8. Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ և դրանց փոխարինիչներ

8.1

Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ. Հսկիչ նմուշ. Պահանջներ և կիրառում

ՀՍՏ ԻՍՕ 16055:2014 ազգային ստանդարտի վերանայում

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի

N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»

N 219-Ն որոշմամբ հաստատված ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտի արդիականացում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ:

ՏՀ 11 «Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ և դրանց փոխարինիչներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

8.2

Սիգարետներ. Ծխախոտային ծխի հիմնական հոսքի մեջ բենզ(ա)պիրենի որոշումը գազ-քրոմ-մասս-սպեկտրաչափման մեթոդով (GC/MS)

 

Ազգային ստանդարտի մշակում

ԻՍՕ 22634-1:2019 միջազգային ստանդարտին ներդաշնակ

Ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների ծխում վնասակար նյութերի քանակությունների որոշում՝ արդիական միջազգային մեթոդին համապատասխան

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)

ՏՀ 11 «Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ և դրանց փոխարինիչներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

8.3

Սիգարետներ. Ծխախոտային ծխի հիմնական հոսքի մեջ բենզ(ա)պիրենի որոշումը գազ-քրոմ-մասս-սպեկտրաչափման մեթոդով (GC/MS)

 

Ազգային ստանդարտի մշակում

ԻՍՕ 22634-2:2019 միջազգային ստանդարտին ներդաշնակ

Ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների ծխում վնասակար նյութերի քանակությունների որոշում՝ արդիական միջազգային մեթոդին համապատասխան

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)

ՏՀ 11 «Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ և դրանց փոխարինիչներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով(համաձայնությամբ)

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

9. Բնապահպանություն

9.1

Սառնագենտային համակարգեր և ջերմային պոմպեր. Անվտանգության և շրջակա միջավայրի պահպանությանը ներկայացվող պահանջներ. Մաս 1. Հիմնական պահանջներ, որոշում, դասակարգում և ընտրության չափանիշներ

 

Ազգային ստանդարտի մշակում

ԵՆ 378-1-2016 ստանդարտին ներդաշնակ

Սառեցնող համակարգերի և ջերմային պոմպերի տեղակայման պահանջների սահմանում շրջակա միջավայրի պահպանման և անվտանգության պահանջներին համապատասխան

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

9.2

Սառնագենտային համակարգեր և ջերմային պոմպեր. Անվտանգության և շրջակա միջավայրի պահպանությանը ներկայացվող պահանջներ. Մաս 2. Նախագծում, կառուցում, պատրաստում, փորձարկում, մակնշում և փաստաթղթավորում

 

Ազգային ստանդարտի մշակում

 ԵՆ 378-2-2016 ստանդարտին ներդաշնակ

Սառեցնող համակարգերի և ջերմային պոմպերի տեղակայման պահանջների սահմանում շրջակա միջավայրի պահպանման և անվտանգության պահանջներին համապատասխան

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ:

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

9.3

Շրջակա միջավայրում ռադիոկատիվության չափում. Օդ. ռադոն-222. Մաս 8. Շինություններում հիմնական և լրացուցիչ հետազոտությունների մեթոդաբանություն

 

Ազգային ստանդարտի մշակում

ԻՍՕ 11665-8:2019 ստանդարտին ներդաշնակ

 Բոլոր տեսակի շենքերում ռադոնի կոնցենտրացիայի որոշման պահանջների սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ)Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

9.4

Կենսատեխնոլոգիա. Կենսանմուշների պահպանում. Պահպանմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ

 

Ազգային ստանդարտի մշակում

 ԻՍՕ 20387:2018 ստանդարտին ներդաշնակ

Կենսաբանական նմուշների պահոցների հետևողական աշխատանքներին, կոմպետենտությանը, անկողմնակալությանը ներկայացվող ընդհանուր պահանջների սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

ստանդարտ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2. Միջպետա-

կան և միջազգային

ստանդարտացման

աշխատանքներ

2. Միջազգային, եվրոպական ու միջպետական ստանդարտացման աշխատանքների կազմակերպում

2.1. ԱՊՀ երկրների ստանդարտացման միջպետական խորհրդի, ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) և Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ), Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) աշխատանքների կազմակերպում

Հայրենական արտադրանքի մրցունակության և որակի բարձրացում

Տեխնիկական խոչընդոտների նվազեցում միջազգային, եվրոպական, ԱՊՀ և Մաքսային միության երկրների շուկաներում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

ԱՊՀ ստանդար-տացման միջպետական խորհրդի որոշում, ԻՍՕ և ՍԵՆ

վեհաժողով

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.2. Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

 (համաձայնությամբ)

քվեարկության

թերթիկներ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.3. Միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)

ստանդարտ-ների նախագիծ

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3․ Ստանդարտ-ների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ

3.1. Ստանդարտացման ազգային ֆոնդի վարում

3.1.1. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ֆոնդի համալրում և հաշվառում

3.1.2. Ընդունված ազգային ստանդարտների գրանցում

3.1.3. Հայաստանի Հանրապետությունում գործող ազգային ստանդարտների ֆոնդի վարում

Ազգային Ֆոնդի արդիականացում.

Պատշաճ և հավաստի տեղեկատվության տրամադրում ստանդարտացման բնագավառում ՀՀ կազմակերպություններին

և գործարարներին

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ(համաձայնությամբ)

ստանդարտ-ների ազգային ֆոնդի արդիակա-նացում և

վարում

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.2. Տեղեկատվական սպասարկման աշխատանքների կազմակերպում

3.2.1. Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների տեղեկատվական սպասարկում

3.2.2. «Ստանդարտ» տեղե-կատվական-որոնման ավտո-

մատացման համակարգի ներդրում

3.2.3. Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակների) ստեղծում, հաշվառում և պահում

3.2.4. ԱՀԿ անդամ երկրների տեղեկատվական (հարցման) կենտրոններին համապատաս-խան հարցումների տրամադրում

3.2.5. Ազգային ստանդարտների կատալոգի, եռամսյակային տեղեկատուի նախապատրաստում և հրատարակում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

տեղե-կատվական

սպասարկում

2020 ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

Ընդամենը (այդ թվում` ԱԱՀ-ն)՝

     

14123.4

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան