Գլխավոր տեղեկություն
Համար
N 1054-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում Հոդ.900
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2020 թվականի N 1054-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1.5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող բժշկական հավատարմագրման պահանջագրի ձևերը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1054-Ն որոշման

 

Ձ ԵՎ Ե Ր

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԱԳՐԻ

 

Ձև N 1

 

Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

 

(«A», «B» և «BE» կարգերի, «AM», «A1» և «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ստանալու, փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար բժշկական հավատարմագրում անցկացնելու մասին)

 

Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) հաստատությունում ____________ կարգի (կարգերի) և (կամ) ___________ ենթակարգի (ենթակարգերի) տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ստանալու, փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու նպատակով (նպատակն ընդգծվում է) բժշկական հավատարմագրում անցնելու համար ներկայացվում են՝

 

Անունը

————————————

Հայրանունը

————————————

Ազգանունը

————————————

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

———————————————————

Անձնագիրը (կամ ՀԾՀ)

———————————————————

Հաշվառման (բնակության) հասցեն

———————————————————
———————————————————։

 

Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1.3-րդ մասը՝ խնդրում եմ անցկացնել բժշկական հավատարմագրում՝ տալով տեղեկանք վարորդի թեկնածուի (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմած անձի) մոտ բժշկական հակացուցումի, ցուցումի կամ սահմանափակման առկայության կամ բացակայության վերաբերյալ։

 

_______________________________________

(ստորաբաժանման անվանումը)

 

պետ (պաշտոնակատար), ոստիկանության

________________

(կոչումը)

________________(ստորագրությունը)

__________________

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

Ձև N 2

 

Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

 

(«C», «D», «T», «CE» և «DE» կարգերի, «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար բժշկական հավատարմագրում անցկացնելու մասին)

 

Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) հաստատությունում ____________ կարգի (կարգերի) և (կամ) ___________ ենթակարգի (ենթակարգերի) տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու նպատակով (նպատակն ընդգծվում է) բժշկական հավատարմագրում անցնելու համար ներկայացվում են՝

 

Անունը

————————————

Հայրանունը

————————————

Ազգանունը

————————————

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

———————————————————

Անձնագիրը (կամ ՀԾՀ)

———————————————————

Հաշվառման (բնակության) հասցեն

———————————————————
———————————————————։

 

Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1.7-րդ մասը՝ խնդրում եմ անցկացնել բժշկական հավատարմագրում՝ տալով տեղեկանք վարորդական վկայականը փոխանակելու (այդ թվում՝ կորած վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու) համար դիմած անձի մոտ բժշկական հակացուցումի, ցուցումի կամ սահմանափակման առկայության կամ բացակայության վերաբերյալ։

 

_______________________________________

(ստորաբաժանման անվանումը)

պետ (պաշտոնակատար), ոստիկանության

________________

(կոչումը)

________________(ստորագրությունը)

__________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան