Գլխավոր տեղեկություն
Համար
N 1273-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2020 թվականի N 1273-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՇԱՐՈՍՈԼԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՇԱՐՈՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 31

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 30-ի N 1273-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը՝

10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման

երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

7610909000

Կրող կոնստրուկցիաներ

Ալյումինե

կգ

110 500

Չինաստան

230 000 000

2.

7308909809

Սև մետաղից հավաքովի կոնստրուկցիա՝ ցանկապատ

Մետաղալարից ցանցով, ուղղանկյուն հատումով ձողերից սյուներով, ամրակային դետալներով

կգ

12 600

Չինաստան

10 200 000

3.

7308300000

Դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ ու դռան շեմքեր

Սև մետաղից դարպասներ

միափեղկ՝ 2 հատ, երկփեղկ՝ 2 հատ

կգ

110

Չինաստան

180 000

4.

8544499108

1000Վ Ուժային ալյումինե մալուխ

3X120 մմ2 զրահապատ ուժային մալուխ՝ փոփոխական հոսանքի համար,

950 մ

կգ

2 250

Չինաստան

1 679 000

5.

8544499108

1000Վ Ուժային ալյումինե մալուխ

3X150 մմ2 զրահապատ ուժային մալուխ՝ փոփոխական հոսանքի համար,  1400 մ

կգ

4 050

Չինաստան

2 980 000

6.

8544499108

1000Վ Ուժային ալյումինե մալուխ

3X185 մմ2 զրահապատ ուժային մալուխ՝ փոփոխական հոսանքի համար,  4400 մ

կգ

14 500

Չինաստան

11 055 000

7.

8544499108

1000Վ Ուժային ալյումինե մալուխ

3X240 մմ2 զրահապատ ուժային մալուխ՝ փոփոխական հոսանքի համար,  3950 մ

կգ

15 900

Չինաստան

12 440 000

8.

8544601000

1500Վ մալուխ պղնձից

1X4 մմ2 մալուխ՝ հաստատուն հոսանքի համար, ուլտրաֆիալետային պաշտպանիչ շերտով, 55000 մ

կգ

4 500

Չինաստան

10 025 000

9.

8544499108

1000Վ Ալյումինե մալուխ

1x70 մմ2 ուժային մալուխ՝ փոփոխական հոսանքի համար,

210 մ

կգ

160

Չինաստան

140 000

10.

8544499108

1000Վ Ալյումինե մալուխ

1X95 մմ2 ուժային մալուխ՝ փոփոխական հոսանքի համար,

180 մ

կգ

165

Չինաստան

150 000

11.

8544499108

1000Վ Ալյումինե մալուխ

1X120 մմ2 ուժային մալուխ՝ փոփոխական հոսանքի համար,

550 մ

կգ

570

Չինաստան

547 000

12.

8544499108

1000Վ Պղնձե մալուխ

1X6 մմ2 ուժային մալուխ՝ փոփոխական հոսանքի համար,  3000 մ

կգ

250

Չինաստան

994 000

13.

8536209008

Անջատիչ (MCCB)

160Ա, 800Վ (30 հատ) անջատիչ

կգ

110

Չինաստան

2 230 000

14.

8536209008

Անջատիչ

2500Ա, 900Վ (2 հատ) անջատիչ

կգ

150

Թուրքիա

3 700 000

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

286 320 000

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ