ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2020 թվականի N 1021-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1293-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 1293-Լ որոշման՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման 2020 թվականի տարեկան ծրագրի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 22 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1021-Լ որոշման |
«Հավելված Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման 2020 թվականի տարեկան ծրագրի |
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՈՐԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
NN ը/կ |
Ձկան տեսակը |
Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը (տոննա) |
Ձկնորսության համար թույլատրելի քաշը միավորի համար (գրամ) |
Ձվադրման ժամանակահատվածը | ||||
1. |
Սիգ |
200 |
500 գրամից ոչ պակաս |
դեկտեմբեր-հունվար | ||||
2. |
2020 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։ | |||||||
Ընդհանուր պահանջներ | ||||||||
3. |
Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։ | |||||||
4. |
Սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի): | |||||||
5. |
Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։ | |||||||
6. |
Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը սույն հավելվածի 1-ին կետերով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ։ | |||||||
7. |
Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով։ | |||||||
8. |
Արդյունագործական որս իրականացնելու նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքը պետք է իրականացվեն ստորև նշված տեղամասերից (կից քարտեզ-սխեմա). | |||||||
Մուտքի կետի համար |
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր |
Մասնաճյուղի տեղամաս |
Տեղադիրք |
Աշխարհագրական կոորդինատներ | ||||
ՓՈՔՐ ՍԵՎԱՆ | ||||||||
1) |
Արտանիշ |
Դրախտիկ տեղամաս |
Սևան-Ճամբարակ, մայրուղու 26 կմ, մայրուղուց մինչև լիճ` 400 մ |
40032'33.03"C |
45012'32.13"B | |||
2) |
Սևան, |
Ախթամարի տեղամաս |
Սևան-Ճամբարակ, մայրուղու 14 կմ, մայրուղուց մինչև լիճ` 55 մ |
40035'47.62"C |
4505'43.67"B | |||
3) |
Սևան |
Ախթամարի տեղամաս |
Սևան-Ճամբարակ, մայրուղու 1.1 կմ, մայրուղուց մինչև լիճ` 1 կմ |
40036'13.39"C |
44058'14.56"B | |||
4) |
Սևան |
Ախթամարի տեղամաս |
Թերակղզու հյուսիսային ափ, մայրուղուց մինչև լիճ` 800 մ |
40034'056"C |
4500'29.42"B | |||
5) |
Սևան |
Սևանի տեղամաս |
Սևան-Վարդենիս, մայրուղու 10 կմ, մայրուղուց մինչև լիճ` 600 մ |
40030'47.75"C |
4501'43.74"B | |||
6) |
Նորատուս |
Այրիվանի տեղամաս |
Սևան-Վարդենիս մայրուղու 21 կմ, մայրուղուց մինչև լիճ` 450 մ |
40026'44.90"C |
4506'46.04"B | |||
7) |
Նորատուս |
Նորատուսի տեղամաս |
Նորատուսի հրվանդան, մայրուղուց մինչև լիճ` 10 կմ |
40025'52.38"C |
45012'58.08"B | |||
ՄԵԾ ՍԵՎԱՆ | ||||||||
8) |
Նորատուս |
Նորատուսի տեղամաս |
Սևան-Վարդենիս մայրուղու 38.1 կմ, մայրուղուց մինչև լիճ` 500 մ |
40019'45.17"C |
45013'4.32"B | |||
9) |
Նորատուս |
Նորատուսի տեղամաս |
Սևան-Վարդենիս մայրուղու 47 կմ, մայրուղուց մինչև լիճ` 2 կմ |
40014'53.32"C |
45013'14.10"B | |||
10) |
Մարտունի |
Երանոսի տեղամաս |
Սևան-Վարդենիս մայրուղու 52 կմ, մայրուղուց մինչև լիճ` 2 կմ |
40012'46.89"C |
45014'4.18"B | |||
11) |
Վարդենիկ |
Վարդենիկի տեղամաս |
Սևան-Վարդենիս մայրուղու 61 կմ, մայրուղուց մինչև լիճ` 2.5 կմ |
40010'17.19"C |
45017'4.04"B | |||
12) |
Վարդենիկ |
Վարդենիկի տեղամաս |
Սևան-Վարդենիս մայրուղու 69 կմ, մայրուղուց մինչև լիճ` 1.0 կմ |
4009'10.20"C |
45022'30.12"B | |||
13) |
Վարդենիկ |
Ծովինարի տեղամաս |
Սևան-Վարդենիս մայրուղու 80 կմ, մայրուղուց մինչև լիճ` 50 մ |
4009'37.59"C |
45029'44.64"B | |||
14) |
Վարդենիս |
Վարդենիս տեղամաս |
Սևան-Վարդենիս մայրուղու 91 կմ, մայրուղուց մինչև լիճ` 20 մ |
40011'29.75"C |
45037'20.86"B | |||
15) |
Վարդենիս |
Արեգունի տեղամաս |
Մայրուղու և գյուղի ճանապարհի խաչմերուկից դեպի լիճ` 1.8 կմ |
40019'24.02"C |
45035'41.09"B | |||
16) |
Արևիկ |
Փամբակ տեղամաս |
Մայրուղու և գյուղի ճանապարհի խաչմերուկից դեպի լիճ` 400 մ |
40022'2.55"C |
45031'56.85"B | |||
17) |
Արտանիշ |
Արտանիշի տեղամաս |
Մայրուղու և գյուղի ճանապարհի խաչմերուկից դեպի լիճ` 300 մ |
400027'21.93"C |
45025'9.35"B | |||
9. |
Արգելվում է ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սևանա լիճ մուտք և ելք գործել լողամիջոցների համար սահմանված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից։ | |||||||
10. |
Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Քարտեզ-սխեմա
»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|