Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի, 2020 թվական N 181-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 6-ի N 935-Ա, N 936-Ա, N 934-Ա, N 939-Ա և N 944-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 7-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Գարուշ Գրիգորյան», Արմավիրի մարզ, գ. Տանձուտ (ՀՎՀՀ 49695013).
2) Ա/Ձ «Նինա Մոնտյան», Արարատի մարզ, գ. Փ. Վեդի (ՀՎՀՀ 46428711).
3) Ա/Ձ «Նինել Ստեփանյան», Արարատի մարզ, գ. Փ. Վեդի (ՀՎՀՀ 46439424).
4) Ա/Ձ «Ծովինար Ղևոնդյան», Տավուշի մարզ, ք. Իջևան, Անկախության փող. (ՀՎՀՀ 70992425).
5) «Սիզերս» ՍՊԸ, ք. Երևան, Ա. Մանուկյան 10 (ՀՎՀՀ 02551221).
6) Ա/Ձ «Պետրոս Սիմոնյան», Կոտայքի մարզ, գ. Արզական (ՀՎՀՀ 40011355):
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2020 թվական: