Basic information
Number
N 394-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.03.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.03.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.03.2020
Effective date
31.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2020 թվականի N 394-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել «Գագիկ Ավետիսյան» անհատ ձեռնարկատիրոջը պատկանող՝ 2,408.3 հազ. դրամ ընդհանուր արժեքով ստոմատոլոգիական սարքավորումները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, և դրանք ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշումից բխող նվիրատվության պայմանագրի կնքման գործընթացն ու գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) ապահովել գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման գործընթացը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. մարտի 30

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 26-ի N 394-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Սարքի անվանումը և մոդելը

Միավորը

Քանակը

Գինը(դրամ)

Գումարը(դրամ)

Ընդամենը(հազ. դրամ)

1.

A0086/P06

Ատամնաբուժական համասարք QL2028; P06 orange

հատ

1

700,000.0

700,000.0

700.0

2.

A0651

Ատամնաբուժական կոմպրեսոր SD70/8D

հատ

1

120,000.0

120,000.0

120.0

3.

A0855

Ատամնաքար մաքրող սարք DTE-V2 LED

հատ

1

48,000.0

48,000.0

48.0

4.

A1204

Մանրէազերծիչ՝ գոլորշով SUN12-II

հատ

1

465,000.0

465,000.0

465.0

5.

A1287

Ռենտգեն սարք՝ շարժական RAY68 (M) ստաբիլիզատորով

հատ

1

490,000.0

490,000.0

490.0

6.

A0903

Ապեքս լոկատոր DPEX III PRO

հատ

1

72,000.0

72,000.0

72.0

7.

A1018

Լուսապոլիմերիզացնող լամպ LUX E Plus

հատ

1

25,000.0

25,000.0

25.0

8.

A1274

Ռենտգեն ժապավենի երևակման արկղ F-V2

հատ

1

46,000.0

46,000.0

46.0

9.

B01691

GREEN-LB ծայրակալների մեծ լրակազմ M4

հատ

1

23,850.0

23,850.0

23.9

10.

B0122

RED-TUP 3.0 տուրբինային ծայրակալ, ինքնասնուցվող, լուսային M4

հատ

1

24,300.0

24,300.0

24.3

11.

M080-2500/17

Ատամնաբուժական աքցան 2500/17

հատ

20

13,140.0

262,800.0

262.8

12.

Լ160-1023

Ատամնաբուժական նրբունելի 1023

հատ

10

2,070.0

20,700.0

20.7

13.

Լ020-554/17

Ատամնաբուժական զննաձող 554/17

հատ

10

990.0

9,900.0

9.9

14.

Լ143-494/1

Հարթիչ 494/1

հատ

10

2,475.0

24,750.0

24.8

15.

M152-660/1

Կյուրետաժի գդալ «Հեմինգվեյ» 660/1

հատ

2

3,645.0

7,290.0

7.3

16.

M050-740/1

Ատամնարմատի ամբարձիչ 740/1

հատ

5

8,910.0

44,550.0

44.6

17.

M110-1743

Ասեղապահիչ 1743

հատ

1

9,720.0

9,720.0

9.7

18.

Y1241

Պողպատե ծակոտկեն դրոշմագդալների լրակազմ

հատ

1

14,400.0

14,400.0

14.4

Ընդամենը

   

2,408,260.0

2,408.3

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation