Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-71
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2000-09.04.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.07.10/15(113)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.06.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հունիսի 13-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վերաքննիչ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց տասնհինգ օր հետո:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 222 հոդվածի 1-ին և 2-րդ կետերում «օրինական ուժի մեջ մտած» բառերից հետո ավելացնել «և վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած» բառերը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 223 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող, ինչպես նաև գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացվել:

2. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն`

1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները` սույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված դեպքերում և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

2) հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանները:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 224 հոդվածում «օրինական ուժի մեջ մտած» բառերից հետո ավելացնել «և վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած» բառերը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 236 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վճռաբեկ դատարանը, գործը քննելով, իրավունք ունի`

1) դատարանի վճիռը թողնել անփոփոխ, իսկ բողոքը` առանց բավարարման.

2) վճիռն ամբողջովին կամ դրա մի մասը բեկանել և գործն ուղարկել նոր քննության` վերաքննիչ դատարան, իսկ եթե բեկանվել է վերաքննիչ դատարանի վճիռը, ապա վերաքննիչ դատարան` այլ կազմով քննելու համար.

3) գործի վարույթը կարճել կամ հայցը թողնել առանց քննության, եթե գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել առաջին ատյանի դատարանում կամ վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 241 հոդվածի «եռօրյա» բառը փոխարինել «յոթնօրյա» բառով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
3 հուլիսի 2000 թ.
ՀՕ-71

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան