ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏՈ Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2019 թվականի N 767-Ա
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 19.07.19 N 984-Ա)
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝
1. Ստեղծել քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 19.07.19 N 984-Ա)
2. Հանձնաժողովի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.
2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
(2-րդ փոփ., խմբ. 19.07.19 N 984-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 17 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 17-ի N 767-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Է. Աղաջանյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ) | |
Ս. Պապիկյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար | |
Տ. Խաչատրյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար | |
Վ. Ջիլավյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ | |
Ա. Հարությունյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար | |
Ա. Ղուլարյան | - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ | |
Ս. Թովմասյան | - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար | |
Ն. Բաբայան |
- ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ | |
Ա. Ասոյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար | |
Գ. Շախբազյան |
- ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար | |
Հ. Մարության | - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) | |
Բ. Բադալյան | - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի խորհրդական | |
Ա. Մեսչյան | - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) | |
Ա. Գինոսյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական |
(հավելվածը խմբ. 19.07.19 N 984-Ա, 12.05.20 N 568-Ա, 27.05.20 N 622-Ա, լրաց. 03.06.20 N 660-Ա, 17.06.20 N 723-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |