Գլխավոր տեղեկություն
Համար
N 726-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.06.2020-14.09.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2020 թվականի N 726-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 582-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի արդյունավետ իրականացման և այդ գործընթացում շահագրգիռ պետական մարմինների գործունեությունը համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 582-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

հունիսի 18-ի N 726-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ս. Պապիկյան

 

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)

Ա. Բալյան

 

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Ժ. Անդրեասյան

 

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ա. Ղուլարյան

 

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Ա. Սողոմոնյան

 

- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ն. Ավետյան

 

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ

Ա. Հովսեփյան

 

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտա-տեխնիկական վարչության գիտատեխնիկական քաղաքա-կանության բաժնի պետ

Գ. Մուսաելյան

 

- Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ծրագրերի ավագ պատասխանատու (համաձայնությամբ) (դիտորդ)

Հ. Գալստյան

- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի ղեկավար (աշխատանքային խմբի քարտուղար) (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.10.2023, N 1081-Ա 01.11.2023, N 726-Ա
13.09.2021, N 979-Ա 14.09.2021, N 726-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան