Գլխավոր տեղեկություն
Համար
N 975-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.06.2020-28.11.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2020 թվականի N 975-Ա

 

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) (պետական գրանցման համարը՝ 271.210.02653, հասցեն՝ քաղ. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/1):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և կազմակերպության գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմնի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝

1) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո երկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության հետ կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի լուծումը, կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.

2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.

3) կազմակերպության լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ միջոցները:

4. Սահմանել, որ՝

1) պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած՝

ա. դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

բ. անշարժ գույքը սեփականության իրավունքով ամրացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու նպատակով,

գ. շարժական գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը.

2) կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 18

Երևան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան