Basic information
Number
N 944-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.07.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.07.27/48(420) Հոդ.919
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.07.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
12.07.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
14.07.2005
Effective date
28.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հուլիսի 2005 թվականի N 944-Ն

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ԱՅԳԱՎԱՆԻ, ՌԱՆՉՊԱՐԻ, ԱՐԵՎՇԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ, ԱՂԱՎՆԱՏԱՆ, ՆՈՐԱՎԱՆԻ, ՁԵՐԺԻՆՍԿՈՒ, ՓՇԱՏԱՎԱՆԻ, ՄՐԳԱՇԱՏԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2005 թվականի հուլիսին կայանալիք` Արարատի մարզի Շահումյանի, Այգավանի, Ռանչպարի, Արևշատի, Արմավիրի մարզի Այգեկի, Աղավնատան, Նորավանի, Ձերժինսկու, Փշատավանի, Մրգաշատի, Վայոց ձորի մարզի Գետափի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի  միասնական հիմնադրամին հատկացնել 1778470 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: 

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 12
 Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոիլիսի 7-ի N 944-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ԱՅԳԱՎԱՆԻ, ՌԱՆՉՊԱՐԻ, ԱՐԵՎՇԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ, ԱՂԱՎՆԱՏԱՆ, ՆՈՐԱՎԱՆԻ, ՁԵՐԺԻՆՍԿՈՒ, ՓՇԱՏԱՎԱՆԻ, ՄՐԳԱՇԱՏԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ



NN
ը/կ

Ծախսերը

Գումարը (դրամ)


     

1.

Աշխատանքի վարձատրության ֆոնդ

78000

 

                այդ թվում՝

 
     
 

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

 
 

նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

78000

     

2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

17700

     

3.

Տրանսպորտի ծառայության վճարներ

5000

     

4.

Կապի ծառայության վճարներ

1000

     

5.

Գրասենյակային ծախսեր

3000

     

 

                ընդամենը

104700

     
 

16 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

 
 

(16 x 104700)

1675200

     
 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

 
 

(20052 ընտրող + 20052 x 0.03) x 5 դրամ

103270

     

 

                Ընդամենը

1778470

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation