Գլխավոր տեղեկություն
Համար
N 257-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
25.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
25.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2020 թվականի N 257-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա

ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01266593) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Ինտեր Մաստեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01011141) 2020 թվականի ապրիլի 15-ին կնքված N IM-04/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի ժամանցային կենտրոնի մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների երկրորդ փուլի իրականացում` 35,884,138 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ինտեր Մաստեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01011141) 2020 թվականի ապրիլի 15-ին կնքված N IM-04.1/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի ճաշարանային մասնաշենքի կառուցման լրացուցիչ շինարարական աշխատանքների իրականացում` 10,423,673 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Կարին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02529731) 2020 թվականի ապրիլի 20-ին կնքված N 04/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի ճաշարանային մասնաշենքի կառուցման էլեկտրական սարքավորումների ձեռքբերում` 4,204,084 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08417251) 2020 թվականի ապրիլի 23-ին կնքված N HC-04/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի ժամանցային կենտրոնի մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների երկրորդ փուլի տեխնիկական հսկողության իրականացում` 350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. մայիսի 25

Երևան