Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2020-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.24/68(1623) Հոդ.826
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2020 թվականի N 993-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, ինչպես նաև «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների ցանկը հաստատելու մասին» N 1219-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության» բառերը.
2) որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 19
Երևան |
|
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
հունիսի 18-ի N 993-Ն որոշման |
|
«Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հոկտեմբերի 30-ի N 1219-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN ը/կ |
Հրազենի անվանումը |
Պահեստամասերի անվանումները |
Սարքավորումների անվանումները |
Օժանդակ միջոցների անվանումները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Մակարովի ատրճանակ |
բռնակ ձգան փակաղակի արգելակիչ մարտական զսպանակ հետադարձ զսպանակ նշանոց զարկան արտանետիչ ապահովիչ |
փամփշտատուփ մաքրիչ |
կաշվե պատյան կաշվե փոկ |
2. |
Ստեչկինի ավտոմատ գնդացիր (ՍԱԳ) |
բռնակ ձգան փակաղակի կանգ մարտական զսպանակ հետադարձ զսպանակ նշանոց զարկան արտանետիչ ապահովիչ |
փամփշտատուփ մաքրիչ |
կաշվե պատյան փայտե պատյան |
3. |
Կալաշնիկովի ինքնաձիգ |
բռնակի միացնող պտուտակ ապահովիչ փողի պահպանակի օղակ փողի պահպանակ զարկան արտանետիչ խզակոթ փողակալ բռնակ փակաղակ փողատուփի կափարիչ հետադարձ զսպանակ |
կաշվե փոկ պիտույքների պահատուփ խոզանակ յուղաման շամփուր պահեստատուփ բոցակլանիչ գլխադիր տակտիկական խլացուցիչ կալիմատորային նշանոց զենքի լուսարձակ |
ուսագոտի պահեստատուփի պայուսակ |
4. |
Դիպուկահար հրացան |
բռնակի միացնող պտուտակ ապահովիչ փողի պահպանակի օղակ փողի պահպանակ զարկան արտանետիչ խզակոթ փողակալ բռնակ փակաղակ փողատուփի կափարիչ |
կաշվե փոկ պիտույքների պահատուփ խոզանակ յուղաման նշանառման սարք շամփուր պահեստատուփ օպտիկական նշանոց տակտիկական խլացուցիչ բոցակլանիչ |
պահեստատուփի պայուսակ ուսագոտի |
5. |
7.62 մմ, 5,45 մմ տրամաչափի` Կալաշնիկովի ձեռքի գնդացիր (ԿՁԳ) |
խզակոթ (միայն ԿՁԳ-ի համար) ապահովիչ փողակալ փողատուփի կափարիչ բռնակ բռնակի միացնող պտուտակ փակաղակ զարկան արտանետիչ հետադարձ զսպանակ |
պիտույքների պահատուփ շամփուր փամփշտատուփ՝ 40 փամփուշտի համար փամփշտատուփ՝ կլոր՝ 75 փամփուշտի համար երկգլխանի յուղաման կալիմատորային նշանոց զենքի լուսարձակ |
ամրագոտի փամփշտատուփի (40 փամփուշտի համար) պայուսակ փամփշտատուփի (75 փամփուշտի համար) պայուսակ գնդացրի պատյան (միայն ԿՁԳ-ի համար) |
6. |
Ձեռքի հակատանկային նռնականետ |
զարկան մարտական զսպանակ ապահովիչ ֆիքսատորի զսպանակ |
աչքի դիտախողովակ պտուտակահան-բանալի հարվածաձգանային մեխանիզմ նշանոցի ստուգման սարք բանալի նռնականետի մաքրիչ |
ամրագոտի` պատյանով ուսագոտի նռնակի պայուսակ | |
»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |