Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-96
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.11.18/27(125)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 10-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1551 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Ապօրինի շահումով խաղեր կամ խաղատնային գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան լիցենզիայի շահումով խաղերով կամ խաղատնային գործունեությամբ զբաղվելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո` երեք տարվա ընթացքում`

պատժվում է ազատազրկմամբ` հինգ տարի ժամկետով, կամ տուգանքով` այդպիսի գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի տասնապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 226 հոդվածի դիսպոզիցիայից հանել «մոլեխաղերի համար որջեր պահելը» բառերը:

 

Հոդված 3. Վերացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 227 հոդվածը:

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 231 հոդվածի վերնագրից և դիսպոզիցիայից հանել «, մոլեխաղերի» բառերը:

 

Հոդված 5. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Ապօրինի շահումով խաղեր կամ խաղատնային գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան լիցենզիայի շահումով խաղերով կամ խաղատնային գործունեությամբ զբաղվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդպիսի գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի հնգապատիկի չափով:»:

 

Հոդված 6. Վերացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 179 հոդվածը:

 

Հոդված 7. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 219 հոդվածի առաջին մասից, 222, 223, 310 հոդվածներից հանել «179» թիվը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
8 նոյեմբերի 2000 թ.
ՀՕ-96