Գլխավոր տեղեկություն
Համար
N 720-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2020-04.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.24/68(1623) Հոդ.833
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2020 թվականի N 720-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 740-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝

1) նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչությունը բաժանել՝ ստեղծելով.

ա. աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչություն,

բ. արտաքին կապերի վարչություն.

2) նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը վերակազմավորել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի.

3) նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող անձնակազմի կառավարման վարչությունը վերակազմավորել կադրային քաղաքականության բաժնի.

4) նախարարության պետական ռեզերվների գործակալությունը վերակազմավորել պետական ռեզերվների գրասենյակի.

5) նախարարության կառուցվածքում ստեղծել սեյսմիկ պաշտպանության վարչություն:

2. Նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ անվանափոխությունները՝

1) նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչությունն անվանափոխել իրավաբանական վարչության.

2) նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչությունն անվանափոխել գույքի կառավարման վարչության:

3. Որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչություն.

2) իրավաբանական վարչություն.

3) հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչություն:

33. Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) ֆինանսատնտեսագիտական վարչություն.

2) արտաքին կապերի վարչություն.

3) գույքի կառավարման վարչություն.

4) սեյսմիկ պաշտպանության վարչություն.

5) քարտուղարություն.

6) կադրային քաղաքականության բաժին.

7) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին.

8) առաջին բաժին:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ

 

34. Նախարարության գրասենյակն է՝

1) պետական ռեզերվների գրասենյակ.»:

4. Հավելվածի ամբողջ տեքստում «գործակալություններ» բառն իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «գրասենյակ» բառով, իսկ «գործակալության ղեկավարը» բառերը փոխարինել «գրասենյակի ղեկավարը» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝

1) ներկայացնել պետական ռեզերվների գրասենյակին և սեյսմիկ պաշտպանության վարչությանը տրամադրվող հաստիքների քանակը.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով՝ ներկայացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գրասենյակի և սեյսմիկ պաշտպանության վարչության ձևավորման ու գործունեության ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման և պետական բյուջեում փոփոխությունների նախագիծ.

6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել նախարարության պետական ռեզերվների գրասենյակի կանոնադրությունը և կառուցվածքը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1337-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 17

Երևան