Գլխավոր տեղեկություն
Համար
N 917-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2020 թվականի N 917-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1401-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1401-Ա որոշման հավելվածի 1-ին կետի «ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը» սյունակի «8802 12 000 1» ծածկագիրը փոխարինել «8802 11 000 3» ծածկագրով, «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Հիմնական բնութագիրը՝ անձնակազմ/ուղևորներ 2+3 թռիչքի տվյալները՝ թռիչքի հեռավորությունը 670 կմ առավելագույն արագությունը 310 կմ/ժ կրեյսերական արագությունը 264 կմ/ժ թռիչքի առավելագույն բարձրությունը 6096 մ ընդհանուր չափերը՝ երկ. 11.9 մ բարձ. 3.2 մ առավելագույն թռիչքային քաշը 1860 կգ օգտակար բեռնվածությունը 942 կգ ուժային սարքավորում՝ astazoue 3b քանակը 1 թռիչքի հզորությունը 650 կվ կրեյսերական քարշուժը 450 կվ լիցքավորման տարողունակությունը՝ վառելիքի բաքի տարողունակությունը 120 գալոն» բառերը փոխարինել «Հիմնական բնութագիրը՝ անձնակազմ/ուղեւորներ 2/3 թռիչքի տվյալները՝ 670 կմ առավելագույն արագությունը 310 կմ/ժ կրեյսերական արագությունը 264 կմ/ժ թռիչքի առավելագույն բարձրությունը 6000մ vfr flight/3300մ ifr flight ընդհանուր չափերը՝ երկ. 9.53 մ բարձ. 3.19 մ առավելագույն թռիչքային քաշը 1800 կգ ուժային սարքավորում՝ astazoue 3b քանակը 1 թռիչքի հզորությունը 440 կվ կրեյսերական քարշուժը 368 կվ լիցքավորման տարողունակությունը՝ վառելիքի բ 453լ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 12

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան