Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի, 2020 թվական N 178-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 6-ի N 935-Ա, N 936-Ա, N 939-Ա և N 944-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 6-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Լաուրա Ղումաշյան», Արմավիրի մարզ, գ. Նորապատ (ՀՎՀՀ 49660913).
2) Ա/Ձ «Թամարա Թորոսյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Թումանյան 127 (ՀՎՀՀ 89395342).
3) Ա/Ձ «Ռուզան Թիրաբյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մանուշյան 26 (ՀՎՀՀ 49657799).
4) «Նոր Զովք» ՍՊԸ, ք. Երևան, Դավթաշեն, 4 թաղ. 26/1 (ՀՎՀՀ 02556388).
5) «Մեծն Աշոտ» ՍՊԸ, ք. Երևան, Աճառյան 32 (ՀՎՀՀ 00856985).
6) «Նոր Զովք» ՍՊԸ, ք. Երևան, Ազատության 11/76 (ՀՎՀՀ 02556388).
7) «Արթուր և Նազելի» ՍՊԸ, ք. Երևան, Աճառյան 32 (ՀՎՀՀ 00848455).
8) Ա/Ձ «Սերժ Սարգսյան», Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սահմանադրության հրապարակ (ՀՎՀՀ 43104517):
2. 48 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողին պատկանող մասնաճյուղի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը
1) Ա/Ձ «Արամ Գասպարյան», Արարատի մարզ, գ. Արարատ, Երևանյան խճ. 1 (ՀՎՀՀ 70902236):
3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-2-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2020 թվական: