Գլխավոր տեղեկություն
Համար
N 962-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.2020-10.09.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.20/66(1621) Հոդ.762.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 2020 թվականի N 962-Ն

 

«ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1905-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և 5-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման շրջանակներում տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունները կազմակերպելու նպատակով ստեղծել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աղավնաձորի մասնաճյուղ:

2. Թույլատրել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի N 138-Ն որոշմամբ իրեն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Ղշով աղբյուր 1 հասցեի անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աղավնաձորի մասնաճյուղին, մինչև կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման ավարտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարետի համապատասխան որոշման ընդունումը:

3. Առաջարկել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Ղշով աղբյուր 1 հասցեի շենքային տարածքներում առկա՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող շարժական գույքը սահմանված կարգով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աղավնաձորի մասնաճյուղին՝ մինչև կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման ավարտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարետի համապատասխան որոշման ընդունումը:

4. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետով պայմանավորված՝ համապատասխան փոփոխություն կատարել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հետ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված անհատույց օգտագործման N 140/0015 պայմանագրում:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

1) հաստատել սույն որոշումից բխող՝ «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունները.

2) ապահովել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների և Աղավնաձորի մասնաճյուղի պետական գրանցումը:

6. «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների և Աղավնաձորի մասնաճյուղի պետական գրանցման ու կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:

7. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1905-Ն որոշման 3-րդ կետի «ա)» ենթակետում «ծանր արտահայտված սկլերոզով» բառերից հետո լրացնել «կամ կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման շրջանակներում տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած» բառերը:

9. Թույլատրել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունները՝

1) կազմակերպել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես.

2) կազմակերպելու համար անհրաժեշտության դեպքում քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ներգրավել համապատասխան մասնագետների:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 15

Երևան

 

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 15-ի N 962-Ն որոշման

 

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 15-ի N 962-Ն որոշման

 

 Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 15-ի N 962-Ն որոշման

 

 Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 15-ի N 962-Ն որոշման

 

 Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 15-ի N 962-Ն որոշման