Գլխավոր տեղեկություն
Համար
N 1064-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2020 թվականի N 1064-Ա

 

«ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածի և 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ամրացված գյուղատնտեսական նշանակության տեխնիկան (այսուհետ՝ գույք)՝ 236270.0 հազ. դրամ գնահատված արժեքով՝ համաձայն հավելվածի, ներդնել «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այդ գույքի արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ներդրումը «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում և, կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը՝ կանոնադրական կապիտալի փոփոխության հետ կապված ծախսերն իրականացնելով «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թ.

հունիսի 25-ի N 1064-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ

NN

ը/կ

Գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի անվանումները

Թողարկման

տարեթիվը

Քանակը

Գնահատված

 արժեքը

(հազ. դրամ)

1.

 Տրակտոր «Բելառուս-82.1»

2012

3

6775.3

2.

 Շարքացան ՍԶ-3.6Ա

2012

1

794.9

3.

 Մամլիչ-հակահավաք Նյու Հոլանդ ԲՍ 5050

2012

3

2471.1

4.

 Կցվող սրսկիչ ԱԳՊ_1500ԷՆ

2012

2

825.5

5.

 Կուլտիվատոր ԿՊՄ-4

2012

2

616.8

6.

 Կախվող սրսկիչ ԱԳՊ-500ԷՆՈՒ

2012

1

367.1

7.

 Գազարահավաք գործիք

2012

1

84.3

8.

 Գութան ՊՍԿ-3

2012

1

129.4

9.

 Տրակտոր «Case ih» magnum 310

2017

2

203805.6

10.

 Գութան 9 խոփով «ПКС-9»

2017

6

20400.0

 

Ընդամենը

 

22

236270.0

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան