Գլխավոր տեղեկություն
Համար
N 958-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.22/67(1622) Հոդ.805
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2020 թվականի N 958-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար նախատեսված 120 տեղից բացի սույն որոշմամբ հատկացվող նախնական մասնագիտական կրթական ծրագրերով լրացուցիչ 80 ընդունելության տեղերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ 770 ընդունելության տեղերինը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 20-ը ներկայացված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 15

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 11-ի N 958-Ն որոշման

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ

 

NN
ը/կ

Պետական լիազորված մարմնի, մասնագիտության և ոլորտի անվանումը

Տեղերի թիվը

1.

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Ոլորտ 02. Արվեստ

 

Գեղանկարչություն և քանդակագործություն

110

 

Ոսկերչություն

180

 

Բրուտագործություն

16

 

Գորգագործություն և ժանյակագործություն

76

 

Փայտագործություն

28

 

Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն

39

 

Ոլորտ 04. Գործարարություն, վարչարարություն և իրավունք

 
 

Գործավարություն

20

 

Առևտուր

10

 

Ֆինանսներ

15

 

Գովազդ

10

 

Ոլորտ 06. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ)

 
 

Համակարգիչների շահագործում

200

 

Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն

 
 

Էլեկտրական սարքերի, մեքենաների և ապարատների փորձարկում

16

 

Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա

33

 

Կարի արտադրության տեխնոլոգիա

400

 

Հրուշակեղենի տեխնոլոգիա

63

 

Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ

72

 

Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում

17

 

Մետաղների մշակման տեխնոլոգիա ճնշմամբ

21

 

Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում

35

 

Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա

42

 

Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում

16

 

Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա

59

 

Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում

31

 

Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում

85

 

Էլեկտրակայանների և ցանցերի տեխնիկական սպասարկում

17

 

Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա

150

 

Օգտակար հանածոների հարստացում

25

 

Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում

37

 

Լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում

33

 

Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում

10

 

Գինեգործություն և հյութերի արտադրություն

68

 

Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում

20

 

Կոշիկի արտադրության տեխնոլոգիա

10

 

Տեխնոլոգիական սարքավորումների, խողովակատարների և մետաղական կառույցների մոնտաժում

8

 

Հացաթխման արտադրության տեխնոլոգիա

10

 

Ոլորտ 08. Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն և ձկնային տնտեսություն

 
 

Պարտեզապուրակային գործ

7

 

Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում

56

 

Այգեգործություն

21

 

Ոլորտ 10. Սպասարկում (ծառայություններ)

 
 

 Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում

150

 

 Խոհարարական գործ

400

 

 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում

450

 

Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում

141

 

Պահուստային տեղեր

105

 

Ընդամենը

3312

2.

Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

 

Ոլորտ 10. Սպասարկում (ծառայություններ)

 

Ոստիկանական գործ

970

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան
 
 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 11-ի N 958-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ

 

NN ը/կ

Պետական լիազորված մարմնի, մասնագիտության և ոլորտի անվանումը

Տեղերի թիվը

1.

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Ոլորտ 01. Կրթություն

 

Նախադպրոցական կրթություն

150

Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

113

Պարի ուսուցում

20

Ոլորտ 02. Արվեստ

 

Ռեժիսուրա

40

Լուսանկարչական գործ

20

Դիզայն

120

Հագուստի մոդելավորում և նախագծում

110

Գեղանկարչություն

70

Քանդակագործություն

17

Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում

15

Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ

30

Երգեցողություն

100

Երգչախմբավարություն

20

Երաժշտության տեսություն

14

Էստրադային արվեստ

16

Պարարվեստ

100

Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների)

180

Դերասանական արվեստ

30

Ոլորտ 03. Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվություն

Արխիվավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ

20

Գրադարանային գործ

27

Ոլորտ 04. Գործարարություն, վարչարարություն և իրավունք

Հաշվապահական հաշվառում

270

Ֆինանսներ

65

Բանկային գործ

70

Ապահովագրական գործ

50

Մենեջմենթ (կառավարում)

80

Սպասարկման կազմակերպում

100

Հողային ռեսուրսների կառավարում

21

Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում

65

Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ

70

Շուկայաբանություն

40

Ապրանքագիտություն

30

Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ

75

Առևտուր

10

Ոլորտ 05. բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն

Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում

37

Ոլորտ 06. տեղեկատվություն և հաղորդակցման տեխնոլոգիաներ (տհտ)

Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում

87

Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և համակարգչային ցանցեր

84

Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում

610

Համակարգչային գեղարվեստական նախագծում

110

Ոլորտ 07. ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն

Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր

5

Ջերմաէլեկտրակայաններ

19

Ջերմամատակարարում և ջերմատեխնիկական սարքավորումներ

16

Էլեկտրահաղորդման գծերի տեղակայում և շահագործում

20

Էլեկտրամատակարարում (ըստ ճյուղերի)

19

Էլեկտրական մեքենաներ և ապարատներ

15

Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում (ըստ ճյուղերի)

20

Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր

30

Սառնարանային տնտեսություն

65

Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)

20

Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն

18

Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում

37

Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործում

7

Երկաթուղու էլեկտրաքարշի տեխնիկական շահագործում

15

Գյուղատնտեսության մեքենայացում

22

Մեխատրոնիկա

61

Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում

15

Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում

15

Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա

26

Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն

63

Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա

13

Մսի և մսամթերքների տեխնոլոգիա

5

Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա

94

Հանրային սննդի տեխնոլոգիա

50

Հագուստի պատրաստման տեխնոլոգիա

58

Բաց լեռնային աշխատանքներ

48

Պոլիգրաֆիական արտադրություն

18

Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա

20

Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն

46

Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում)

15

Քաղաքաշինական կադաստր

29

Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում

30

Ջրամատակարարում և ջրահեռացում

7

Ներքին ջեռուցման և օդափոխման համակարգերի սանիտարատեխնիկական սարքավորումների և օդափոխման համակարգերի տեղակայում և շահագործում

7

Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում

7

Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում

22

Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում և նորոգում

30

Ոլորտ 08. գյուղատնտեսություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն և ձկնային տնտեսություն

Գյուղատնտեսագիտություն

70

Ջերմատնային տնտեսություն

55

Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանություն

21

Հողաշինարարություն

40

Պաշտպանված գրունտի կենսատեխնոլոգիա

39

Անասնաբուժություն

154

Մեղվաբուծություն

40

Ձկնաբանություն և ձկնաբուծություն

15

Անտառային և անտառապուրակային տնտեսություն

10

Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում

10

Բուսաբուծական արտադրանքի պահպանում և վերամշակում

10

Ոլորտ 09. առողջապահություն և սոցիալական աշխատանք

Ատամնատեխնիկական գործ

120

Բուժական գործ

15

Մանկաբարձական գործ

75

Քույրական գործի կազմակերպում

27

Քույրական գործ

230

Լաբորատոր ախտորոշում

15

Բուժական կոսմետոլոգիա

70

Բուժական մերսում

8

Դեղագործություն

155

Սոցիալական ապահովության կազմակերպում

20

Սոցիալական աշխատանք

50

Ոլորտ 10. սպասարկում

Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ

30

Զբոսաշրջություն

100

Կառավարում՝ արտակարգ իրավիճակներում

20

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)

306

Պահուստային տեղեր

316

Ընդամենը

6114

2.

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտե

 

Ոլորտ 07. ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն

 

Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում

5

 

Ոլորտ 10. սպասարկում

 

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)

5

 

Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում

5

Ընդամենը

15

3.

Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

 

Ոլորտ 10. սպասարկում

 

Ոստիկանական գործ

65

 Ընդամենը

65

4.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Ոլորտ 07. ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն

 

Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում

30

 

Ոլորտ 10. սպասարկում

 

Կառավարում՝ արտակարգ իրավիճակներում

30

 

Հրդեհային պաշտպանություն

30

 Ընդամենը

 90

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան