Գլխավոր տեղեկություն
Համար
N 364-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2020-01.12.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2020 թվականի N 364-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆԱՅԻՆ ԽՆԱՄՔ ԵՎ ԱԿՏԻՎ ԾԵՐԱՑՈՒՄ, ՓՈՒԼ 2» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 693,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Համայնքային տնային խնամք և ակտիվ ծերացում, փուլ 2» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՍիՓիԷս Օիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02665864) 2020 թվականի մայիսի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի մատակարարում՝ 1,270,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2018 թվականի դեկտեմբերի 28-ին կնքված N 021121812744 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի մայիսի 15-ից մինչև 2021 թվականի մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի նոյեմբերի 1-ին կնքված N 120948 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի մայիսի 15-ից մինչև 2021 թվականի մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2020 թվականի փետրվարի 7-ին կնքված N 121235750 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի մայիսի 15-ից մինչև 2021 թվականի մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 90,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Շիրակի մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի հունիսի 25-ին կնքված N 402744181 պայմանագրերում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի մայիսի 15-ից մինչև 2021 թվականի մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2016 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված N 3462977 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի մայիսի 15-ից մինչև 2021 թվականի մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` ամսական 90,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի հուլիսի 1-ին կնքված N 0285363 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի մայիսի 15-ից մինչև 2021 թվականի մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2016 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված N 3462959 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի մայիսի 15-ից մինչև 2021 թվականի մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` ամսական 90,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված N 0285641 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի մայիսի 15-ից մինչև 2021 թվականի մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2020 թվականի փետրվարի 7-ին կնքված N 121235743 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի մայիսի 15-ից մինչև 2021 թվականի մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 60,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2015 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված N 115565501 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի մայիսի 15-ից մինչև 2021 թվականի մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 60,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 26-ի N 364-Ա որոշման

 

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆԱՅԻՆ ԽՆԱՄՔ ԵՎ ԱԿՏԻՎ ԾԵՐԱՑՈՒՄ, ՓՈՒԼ 2 »

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքը

Բարելավել տարեցների, քրոնիկ հիվանդություններ և հաշմանդամություն ունեցողներ անձանց կյանքի որակը՝ ինտեգրացված առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավման միջոցով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ օրենքով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

Շվեյցարական Կարմիր խաչ

4.

Ծրագրի կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Վայոց Ձորի մարզեր, սոցիալ-առողջապահական ոլորտ

6.

Ծրագրի բյուջեն

 693,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Տարեցներ, քրոնիկական հիվանդություն և հաշմանդամություն ունեցող մարդիկ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

22․06․2020 թ - 31.12.2022 թ

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագիրն ունի հետևյալ ակնկալվող արդյունքները՝

1. Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց համար որակյալ ինտեգրացված բժշկասոցիալական խնամքի հասանելիության բարելավում

2. Տարեցների սոցիալական ներգրավվածության և մասնակցության բարելավում /ակտիվ երկարակեցություն/

3. Ինտեգրացված տնային խնամքի և ակտիվ երկարակեցության մոդելի ինստիտուցիոնալացում և ընդլայնում

Ծրագրի շրջանակներում ակնկալվող արդյունքներին հասնելու համար նախատեսվում են հետևյալ գործողությունները.

 

Ակնկալվող արդյունք 1

 

1.1 Տնային խնամքի անձնակազմի համալրում և կրթական համակարգի ներդնում: Միջոցառումն իր մեջ ներառում է.

 տնային խնամք իրականացնելու նպատակով աշխատակազմի համալրում անհրաժեշտ որակավորմամբ աշխատակիցներով,

● ընդգրկված աշխատակիցների և կամավորների հատուկ դասընթացներ ստանալու վերաբերյալ կարիքների գնահատում,

● կարիքներին համապատասխան դասընթացների ձևավորում և իրականացում

● փորձի փոխանակման հանդիպումների իրականացում

● Կամավորների կողմից տնային խնամքի շրջանակներում այցելություններ շահառուներին, ինչի դիմաց կամավորները ստանում են փոխհատուցում տրանսպորտի և սննդի համար (180 կամավոր՝ 4-5 այցելություն 30 ամիս – 3,425 դրամ)

 

1.2 Որակի չափորոշիչների և կառավարման հմտությունների զարգացում: Միջոցառումը ներառում է.

● Ներքին որակի ստանդարտների մշակում

● Տնային խնամքի թիմերի աշխատանքի մոնիտորինգ

● Տնային խնամքի փաստաթղթերի և ուղեցույցների մշակում

● Աշխատակազմի գործունեության գնահատում

● Կառավարման հմտությունների վերաբերյալ դասընթացների իրականացում

 

1.3 Տնային խնամքի ծառայության ընդլայնում: Միջոցառումը ներառում է.

● Թիրախային խմբերի հայտնաբերում և կարիքի գնահատում

● Վայոց Ձորի մարզում տնային խնամքի կենտրոնի հիմնում

● Շիրակի և Լոռու մարզերում լրացուցիչ 4 քաղաքային համայնքներում տնային խնամքի կենտրոնների հիմնում

● Աշխատակազմի և կամավորների համալրում

● Խնամքի տրամադրում, ներառյալ խնամքի պարագաների և բժշկական սարքավորման հատկացում:

Տևողությունը 22․06․2020 թ - 31.12.2022 թ, ընդհանուր ծախսը՝ 335,126,000 դրամ

 

Ակնկալվող արդյունք 2

 

2.1. Ակտիվ երկարակեցության խմբերի ընդլայնում: Միջոցառումը ներառում է.

● Նոր համայնքների հայտնաբերմանն ուղղված համայնքային հանդիպումներ

● Տարեցներից կազմված Ակտիվ երկարակեցության նոր խմբերի ձևավորում

● Դասընթացներ Ակտիվ երկարակեցության խմբերի համար

● Աջակցություն խմբերին իրենց նախաձեռնություններում

 

2.2. Ակտիվ երկարակեցության ցանցերի ստեղծում: Միջոցառումը ներառում է.

● Բոլոր մարզերում Ակտիվ երկարակեցության նախաձեռնող խմբերի ցանցերի ստեղծում

● Փորձի փոխանակման հանդիպումների կազմակերպում խմբերի միջև

● Ակտիվ երկարակեցության նախաձեռնող խմբերի ազգային ցանցի ստեղծում

● Ակտիվ երկարակեցության նախաձեռնող խմբերի մարզային և ազգային մակարդակներում փորձի փոխանակման հանդիպումների կազմակերպում

 

2.3. Աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում Ակտիվ երկարակեցության խմբերի կարողությունների զարգացում: Միջոցառումը ներառում է.

● Նախաձեռնող խմբերի առաջնորդների համար աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված դասընթացի կազմակերպում

● Նախաձեռնող խմբերի համար աղետների ռիսկերի նվազեցման և առաջին օգնության դասընթացների կազմակերպում

● Համայնքների խոցելիության և կարողությունների գնահատում

Տևողությունը 22․06․2020 թ - 31.12.2022 թ, ընդհանուր ծախսը՝ 108,312,000 դրամ

 

Ակնկալվող արդյունք 3

 

3.1 Տնային խնամքի մոդելի ջատագովում ազգային մակարդակում: Միջոցառումը ներառում է.

● Տնային խնամքի և Ակտիվ երկարակեցությանն ուղղված տեղեկատվական նյութերի տպագրում, տեղեկատվական հեռուստահաղորդումների պատրաստում

● Նախաձեռնող խմբերի կողմից Ակտիվ երկարակեցությանն ուղղված համայնքային միջոցառումների իրականացում

● Շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների կազմակերպում մարզային, ազգային մակարդակներում

● Նախաձեռնող խմբերի համար տեսանելիությունն ապահովող լոգոյով իրերի /շապիկ, գլխարկ, այլ/ գնման կազմակերպում

 

3.2 ՀԿԽԸ համագործակցության շրջանակների ընդլայնում: Միջոցառումը ներառում է.

● Համագործակցություն ՀՀ ԱՆ, ԱՍՀՆ և ԿԳՄՍ նախարարության հետ

● Տնային խնամքի վերաբերյալ ազգային կոնֆերանսի կազմակերպում

● Մասնակցություն Տարեցների պաշտպանության ցանցի աշխատանքներին

 

3.3 Վճարովի ծառայության ֆինանսական մոդելի մշակում: Միջոցառումը ներառում է.

● Տնային խնամքի մոդելի տնտեսական արդյունավետության վերաբերյալ հետազոտության իրականացում

● Ֆինանսավորման նոր աղբյուրների հայտնաբերում

 

3.4 Ծառայությունների տեսանելիության բարձրացում: Միջոցառումը ներառում է.

● Մարզային մասնաճյուղերի կարողությունների գնահատում Շիրակի, Լոռու և Վայոց Ձորի մարզերում

● Մարզային մասնաճյուղերի զարգացման գործընթացի աջակցության տրամադրում

● Թիրախային մարզերի մասնաճյուղերի անձնակազմի և կամավորների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթանցերի, սեմինարների կազմակերպում

● Աջակցություն մարզային մասնաճյուղերին կամավորական, ռեսուրսների հայթայթման գործընթացներում

● Նմանատիպ ծրագրեր իրականացնող երկրներ ուսուցողական այցերի և փորձի փոխանակման կազմակերպում

 

3.5 Արդյունքների վերանայման և պլանավորման գործընթաց, որն իր մեջ ներառում է տարեկան արդյունքների վերանայում և հաջորդ տարվա գործողությունների պլանավորում:

Տևողությունը 22․06․2020 թ - 31.12.2022 թ ընդհանուր ծախսը՝ 134,278,000 դրամ:

 

4. Ծրագրի կառավարում և հաշվետվողականություն, որն իր մեջ ներառում է ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսերը՝ այդ թվում գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքներ ձեռք բերելու, վառելիքի, համակարգչի, կապի և կոմունալ ծախսեր:

Տևողությունը 22․06․2020թ-31.12.2022թ ընդհանուր ծախսը՝ 115,284,000 դրամ:

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել.

● Ամենօրյա խնամք ապահովելու համար անհրաժեշտ պարագաների, մասնավորապես՝ մեկանգամյա օգտագործման հիգիենիկ և խնամքի պարագաների, քայլակների, հենակների, շարժական զուգարանակոնքերի, անկողնային հատուկ պարագաների և այլնի ձեռք բերում' 312,126,000 դրամ ընդհանուր արժողությամբ

● Տնային խնամքի ծառայության ընդլայնման համար անձնակազմի և կամավորների տեխնիկական և մասնագիտական հրահանգավորման ծառայությունների ձեռքբերում՝ այդ թվում դահլիճի վարձակալության և հյուրանոցային ծառայություններ՝ 37,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ,

● Տնային խնամքի համայնքային կենտրոնները հագեցնելու նպատակով կահույքի և տեխնիկայի ձեռքբերում՝ 8,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ,

● Վայոց Ձորի մարզում դժվարհասանելի համայնքները ծրագրում ներգրավելու, համայնքային ակտիվ խմբերի համատեղ աշխատանքը ապահովելու, ինչպես նաև տնային խնամքի շարժական բրիգադների միջոցով բոլոր շահառուների համար հասանելիությունը ապահովելու նպատակով ավտոմեքենայի ձեռքբերում' 13,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ,

● Վայոց Ձորի համայնքային ինտեգրված խնամքի կենտրոնի նախագծանախահաշվարկային վերանորոգման նյութերի և ծառայությունների ձեռքբերում՝ 15,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ,

● Անձնակազմի գործուղումների համար հյուրանոցային ծառայությունների, միջազգային գործուղումների դեպքում նաև ավիատոմսերի ձեռքբերում՝ 20,384,000 դրամ ընդհանուր արժողությամբ,

● Հետազոտական աշխատանքների և շահառուների հետ աշխատանքի մեթոդաբանական նյութերի մշակման և տպագրության ծառայությունների ձեռքբերում՝ այդ թվում լուսաբանման և տեսանելիություն ապահովող նյութերի, նաև տեսահոլովակների պատրաստման ծառայություններ և թարգմանչական ծառայություններ՝ 30,220,000 դրամ ընդհանուր արժողությամբ,

● Սննդի, հիգիենիկ, գրենական և այլ նյութերի ձեռքբերում՝ թիրախ մարզերում համայնքային հանդիպումների, համայնքների կարողությունների և խոցելիության գնահատում, համայնքի և համայնքի տարեցների կարիքներին ուղղված փոքրածավալ ծրագրերի իրականացման համար՝ 67, 991,000 դրամ ընդհանուր արժողությամբ:

● Կոմունալ, կապի և հաղորդակցության ծառայություններ՝ 14,040,000 դրամ ընդհանուր արժողությամբ,

● Վառելիքի մեքենաների պահպանման ծառայությունների ձեռքբերում՝ 13,344,000 դրամ ընդհանուր արժողությամբ,

● Համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 3,240,000 դրամ ընդհանուր արժողությամբ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական և պահպանման ծախսերը, նախատեսված 2020 թ. մայիսի 15-ից 2022 թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար, կազմում են 115 284 000 ՀՀ դրամ: Դրանք ներառում են գործունեության համար անհրաժեշտ այնպիսի ծախսեր, ինչպիսիք են գույքի պահպանման և տեխնիկական սպասարկման ծախսեր, բանկային ծառայությունների վճարներ՝ 5 580 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, կոմունալ ծառայությունների, կապի և հաղորդակցության համար նախատեսված ծախսեր՝ 14 040 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, վառելիքի ձեռքբերման և մեքենաների պահպանման ծախսեր՝ 13,344,000 դրամ ընդհանուր արժողությամբ, համակարգչային տեխնիկայով ապահովում՝ 3,240,000 դրամ ընդհանուր արժողությամբ, գրենական պիտույքների ձեռքբերում, աշխատավարձ՝ 79,080,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրը իրականացվելու է ՀՀ պետական կառավարման լիազոր մարմինների, մասնավորապես՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև թիրախ մարզերի մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ: Տարեցների խնամքով զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված Տարեցների պաշտպանության ցանցի շրջանակներում իրականցվում է սերտ համագործակցություն՝ ոլորտում գործող հասարակական և ակադեմիական կազմակերպությունների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Աշխատանքների ընթացքը ենթարկվելու է մշտական հսկողության ՀԿԽԸ կողմից:

Նախատեսվում է տրամադրել եռամսյակային և ավարտական հաշվետվություններ Շվեյցարական Կարմիր Խաչին:

ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան