Գլխավոր տեղեկություն
Համար
N 1036-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2020 թվականի N 1036-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ ու 8-րդ մասերի և 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Որպես նվիրատվություն ընդունել «ՄԻԿՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ն. Ադոնցի 6/2 շենքի, 243 հասցեում գտնվող՝ 16,78 քառ. մետր մակերեսով, 5,235,360 դրամ հաշվեկշռային արժեքով պոմպակայանի շենքը, դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0.661797 հեկտար հողամասով (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 28022020-01-0211) ու 7,962,140 դրամ ընդհանուր արժեքով պոմպակայանի շարժական գույքը (նյութեր, սարքավորումներ)՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ «ՄԻԿՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 25

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 18-ի N 1036-Ա որոշման

 

NN

ը/կ

Անվանումը

Ընդհանուր արժեքը

(դրամ)

1.

Փական բատերֆլայ DY 100

30 000

2.

Փական բատերֆլայ DY 80

8000

3.

Փական բատերֆլայ DY 50

5000

4.

Փական ջակոմինի ամերիկանա DY 50

10 000

5.

Փական ջակոմինի ամերիկանա DY 40

4000

6.

Հետադարձ փական DY 100

3000

7.

Ջրի կարգավորիչ DY 100

1600

8.

Սուզապոմպ

10 000

9.

Ֆիլտր D 50

300

10.

Փական միջադիր D 50

240

11.

Փական միջադիր D 80

5000

12.

Ճնշման պաշտպանիչ փական D 32

120 000

13.

Ընդարձակման անոդ 500լ.

3000

14.

Փական ամերիկանկա 1”

2000

15.

Փական ամերիկանկա ½

3000

16.

Պոմպ

7 744 000

17.

Կոնտակտային մոնոմետր

8000

18.

Ղեկավարման վահանակ

5000

 Ընդամենը

7 962 140

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան