Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-78
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2000-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.01/17(115)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածում «ժա» և «ժբ» ենթակետերով» բառերը փոխարինել «ժա», «ժբ» և «ժէ» ենթակետերով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 7 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» ենթակետով`

«ժէ) վիճակախաղերի կազմակերպում:»:

 

Հոդված 3. Օրենքի 81 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հաստատագրված վճարի հաշվարկման համար խաղատների գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են`

ա) Երևան քաղաքի համար` 2.0.

բ) Երևան քաղաքից դուրս` 1.0:»:

 

Հոդված 4. Օրենքի 86 հոդվածում «1.0» թիվը փոխարինել «2.0» թվով:

 

Հոդված 5. Օրենքը 15 գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 151 գլխով`

 

«Գ Լ ՈՒ Խ  151.

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 861. Վիճակախաղ հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով վիճակախաղ է համարվում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա հանդիսացող գործունեությունը:

 

Հոդված 862. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները

 

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում վիճակախաղերի կազմակերպիչները:

 

Հոդված 863. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը

 

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 18 տոկոսի չափով:

 

Հոդված 864. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

 

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքը:»:

 

Հոդված 6. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի «ժթ» ենթակետում «դրամական շահումները` յուրաքանչյուր վճարման դեպքում տասը հազար դրամի շրջանակներում» բառերը փոխարինել «դրամական և իրային շահումները» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 հուլիսի 2000 թ.
ՀՕ-78

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան