ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածում «ժա» և «ժբ» ենթակետերով» բառերը փոխարինել «ժա», «ժբ» և «ժէ» ենթակետերով» բառերով:
Հոդված 2.
Օրենքի 7 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» ենթակետով`«ժէ) վիճակախաղերի կազմակերպում:»:
Հոդված 3.
Օրենքի 81 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`«Հաստատագրված վճարի հաշվարկման համար խաղատների գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են`
ա) Երևան քաղաքի համար` 2.0.
բ) Երևան քաղաքից դուրս` 1.0:»:
Հոդված 4.
Օրենքի 86 հոդվածում «1.0» թիվը փոխարինել «2.0» թվով:
Հոդված 5.
Օրենքը 15 գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 151 գլխով`
«Գ Լ ՈՒ Խ 151.
ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 861. | Վիճակախաղ հասկացությունը |
Սույն օրենքի իմաստով վիճակախաղ է համարվում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա հանդիսացող գործունեությունը:
Հոդված 862. | Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները |
Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում վիճակախաղերի կազմակերպիչները:
Հոդված 863. | Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը |
Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 18 տոկոսի չափով:
Հոդված 864. | Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը |
Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքը:»:
Հոդված 6.
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի «ժթ» ենթակետում «դրամական շահումները` յուրաքանչյուր վճարման դեպքում տասը հազար դրամի շրջանակներում» բառերը փոխարինել «դրամական և իրային շահումները» բառերով:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|