Գլխավոր տեղեկություն
Համար
N 360-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2020 թվականի N 360-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 6,671,943 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Սոլարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02810309) 2020 թվականի մայիսի 11-ին N ՀՀ/ԱՖՎ-04/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արարատի մարզի Սիս համայնքի դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 4,987,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի մայիսի 15-ին N ՀՀ/ԱՖՎ-05/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Շիրակի մարզի Կապս համայնքի մանկապարտեզի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,684,743 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 25

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 25-ի N 360-Ա որոշման

 

«ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

1.

Ծրագրի նպատակը

Էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սիս համայնքի դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կապս համայնքի մանկապարտեզի տանիքներին այլընտրանքային արևային /ON GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ Սիս համայնք և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կապս համայնք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 6,671,943 դրամ, որից Արարատի մարզի Սիս համայնքի դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում 4,987,200 դրամ, Շիրակի մարզի Կապս համայնքի մանկապարտեզի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում ՝ 1,684,743 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, Սիս համայնքի դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպություն և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կապս համայնքի մանկապարտեզ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել՝ Արարատի մարզի Սիս համայնքի դպրոց՝ 2020 թ. հուլիսի 01-ից մինչև 2020 թ. օգոստոսի 24-ը, Շիրակի մարզի Կապս համայնքի մանկապարտեզ՝ 2020 թ. հուլիսի 01-ից մինչև 2020 թ. օգոստոսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է Արարատի մարզի Սիս համայնքի դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության և Շիրակի մարզի Կապս համայնքի մանկապարտեզի տանիքներին տեղադրել այլընտրանքային /ON GRID/ ֆոտովոլտային կայաններ: Արժեքը՝ 6,671,943 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Այլընտրանքային /ON GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 6,671,943 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան