ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի N 394-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՊԱՏԿԱՆ ՎԱՆՔԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 530,091,724 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և պատկան վանքերի տնտեսական պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2018 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հուլիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հուլիսի 15-ի N 394-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՊԱՏԿԱՆ ՎԱՆՔԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
1. |
Ծրագրի նպատակը | Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պատկան վանքերի` Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ, Սուրբ Խոր Վիրապ վանքերի , Սուրբ Գեղարդավանքի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տնտեսական պայմանների բարելավումը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումից ազատվելու արտոնությունից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին (Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի, Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ), ՀՀ Կոտայքի մարզ, սուրբ Գեղարդավանք , ՀՀ Արարատի մարզ, գ. Լուսառատ Սուրբ Խոր Վիրապ վանքային համալիր, քաղ. Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հոգևոր: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն 530.091.724 դրամ 2020 թ. 265.045.862 դրամ 2021թ. 265.045.862 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01 հունվար, 2018 թ. – 31 դեկտեմբեր, 2019 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պատկան վանքերի` Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ, Սուրբ Խոր Վիրապ վանքերի , Սուրբ Գեղարդավանքի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ապահովել խմելու ջրով, էլեկտրաէներգիայով,գազով, գազի տեխնիկական սպասարկումով
Էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 272.000.000 դրամ Գազի մատակարարում՝ 192.000.000 Գազի տեխնիկական սպասարկում՝ 1.291.724 դրամ Ջուր՝ 64.800.000 դրամ
Ընդհանուր՝ 530.091.724 դրամ Ծրագրի իրականացման տևողությունը՝ 01 հունվար, 2020 թ. – 31 դեկտեմբեր, 2021 թ. |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պատկան վանքերի` Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ, Սուրբ Խոր Վիրապ վանքերը , Սուրբ Գեղարդավանքը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ապահովել խմելու ջրով, էլեկտրաէներգիայով, գազով, գազի սպասարկումով և հեռախոսակապով: Սուրբ Գայանե վանք - Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 2020 թ.- 4.000.000 և 2021 թ.- 4.000.000 դրամ արժեքով, ընդհանուր 8.000.000 դրամ (ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա, հավելված N 4. քարտի համար` 0289979: - Նախատեսվում է գազի մատակարարում 2020 թ.- 6.000.000 դրամ և 2021 թ.- 6.000.000 դրամ. ընդամենը 12.000.000 դրամ (ՀՎՀՀ 00046317), 10.11.2015թ. կնքված թիվ 08311157161 պայմանագրի հիման վրա: - Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 2020 թ.- 307.170 դրամ և 2021 թ.- 307.170 դրամ. ընդամենը 614.340 դրամ (ՀՎՀՀ 00930884), 01.10.2017թ. կնքված թիվ 07647 պայմանագրի հիման վրա: -Նախատեսվում է ջրի մատակարարում 2020 թ.-800.000 դրամ և 2021 թ.- 800.000 դրամ . ընդամենը 1.600.000 դրամ (ՀՎՀՀ 02655115),13.01.2017թ. կնքված թիվ 151937102 պայմանագրի հիման վրա: Սուրբ Հռիփսիմե վանք - Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 2020 թ.- 5.000.000 և 2021 թ.-5.000.000 դրամ արժեքով, ընդհանուր 10.000.000 դրամ (ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. հավելված N 4. քարտի համար` 0290228.:
-Նախատեսվում է ջրի մատակարարում 2020 թ.-800.000 դրամ և 2021թ.- 800.000 դրամ . ընդամենը 1.600.000 դրամ (ՀՎՀՀ 02655115) 13.01.2017թ. կնքված թիվ 151937099 պայմանագրի հիման վրա:
Սուրբ Շողակաթ վանք - Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 2020 թ.- 1.000.000 և 2021 թ.- 1.000.000 դրամ արժեքով, ընդհանուր 2.000.000 դրամ (ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. հավելված N 4. քարտի համար` 0289994.: -Նախատեսվում է ջրի մատակարարում 2020 թ.-800.000 դրամ և 2021 թ.- 800.000 դրամ . ընդամենը 1.600.000 դրամ(ՀՎՀՀ02655115),13.01.2017թ. կնքված թիվ 151931107 պայմանագրի հիման վրա: Սուրբ Խոր Վիրապ վանք - Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 2020 թ.- 3.000.000 և 2021 թ.-3.000.000 դրամ արժեքով, ընդհանուր 6.000.000 դրամ (ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. հավելված N 4. քարտի համար` 8001178 :
Սուրբ Գեղարդավանք - Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 2020 թ.- 3.000.000 և 2021 թ.-3.000.000 դրամ արժեքով, ընդհանուր 6.000.000 դրամ (ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. հավելված N 4. քարտի համար` 6130045:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի - Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 2020 թ.-20.000.000 և 2021 թ. - 20.000.000 դրամ արժեքով, ընդհանուր 40.000.000 դրամ: (ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. հավելված N 4. քարտի համար` 5282398, 530550:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի - նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 2020թ.- 110.000.000 դրամ և 2021 թ.-110.000.000 դրամ արժեքով, ընդհանուր 220.000.000 դրամ: (ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. հավելված N 4. քարտի համար` 6232, 0290208.:
- Նախատեսվում է գազի մատակարարում 2020 թ.- 90.000.000 դրամ և 2021թ. 90.000.000 դրամ. ընդամենը 180.000.000 դրամ: (ՀՎՀՀ 00046317), 10.11.2015թ. կնքված թիվ 08311157161 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 2020 թ.- 338.692 դրամ և 2021 թ.- 338.692 դրամ. ընդամենը 677.384 դրամ ( ՀՎՀՀ 00930884), 03.10.2016թ. կնքված թիվ 07647 պայմանագրի հիման վրա: - Նախատեսվում է ջրի մատակարարում 2020 թ.-30.000.000 դրամ և 2021թ.- 30.000.000 դրամ. ընդամենը 60.000.000 դրամ., 13.01.2017թ. կնքված թիվ 150995043 պայմանագրի հիման վրա: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Այլ ծախսեր նախատեսված չեն |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
չկա |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժինների և ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն: |
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետՏ. Ավինյան