Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-49
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2000-28.05.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.05.12/9(107)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.04.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի ապրիլի 19-ին

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը սահմանում է բնապահպանական վճարների դրույքաչափերն ու դրանց հաշվարկման կարգը:

 

Հոդված 2. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Սահմանել օդային ավազան վնասակար նյութերի արտանետման բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.

ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց`

 

փոշի

600 դրամ

ածխածնի մոնօքսիդ

80 դրամ

ազոտի օքսիդ և երկօքսիդ

7,400 դրամ

ծծմբային անհիդրիդ

600 դրամ

քլոր

6,000 դրամ

քլորոպրեն

45,000 դրամ

քրոմ և քրոմի միացություններ

18,957,000 դրամ

ֆորմալդեհիդ

23,400 դրամ

տոլուոլ

500 դրամ

քսիլոլ

1,500 դրամ.

 

բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ շարժիչի հզորության`

 

մինչև 50Ձ

10xՁ դրամ

50-80Ձ

20xՁ դրամ

81-100Ձ

30xՁ դրամ

101-150Ձ

40xՁ դրամ

151-200Ձ

50xՁ դրամ

201-250Ձ

60xՁ դրամ

251-300Ձ

70xՁ դրամ

300Ձ-ից ավելի

100xՁ դրամ

 

որտեղ Ձ-ն հզորությունն է` արտահայտված ձիաուժով.

գ) այլ պետություններում գրանցված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ ավտոմեքենայի տեսակի և բեռնատարողության`

 

մարդատար

 
- թեթև մարդատար ավտոմեքենաներ

2,500 դրամ

- մինչև 12-տեղանոց ավտոբուսներ

5,000 դրամ

- 12 և ավելի տեղանոց ավտոբուսներ

10,000 դրամ

 

 

բեռնատար

 
- մինչև 8 տ բեռնատարողությամբ

5,000 դրամ

- 8-20 տ բեռնատարողությամբ

10,000 դրամ

- 20 և ավելի տ բեռնատարողությամբ

15,000 դրամ

 

2. Սահմանել ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման հետևյալ դրույքաչափերը.

 

կախված նյութեր

5,300 դրամ

ազոտ ամոնիակային

5,100 դրամ

ացետոն

301,000 դրամ

թթվածնի կենսաբանական պահանջը

18,400 դրամ

նավթամթերք

204,600 դրամ

պղինձ

1,023,900 դրամ

սուլֆատներ

100 դրամ

ցինկ

1,023,000 դրամ

քլորիդներ

30 դրամ

եռավալենտ քրոմ

153,400 դրամ

ընդհանուր ֆոսֆոր

40,000 դրամ

ֆտոր

511,500 դրամ

թունաքիմիկատներ

18,200 դրամ

քացախաթթու

16,900 դրամ

ծծմբաթթու

16,900 դրամ

դետերգենտ (լվացող քիմիական նյութեր)

102,300 դրամ

մետաղական աղեր

511,500 դրամ

ցիան և ցիանի միացություններ

511,500 դրամ

ֆենոլներ

1,023,900 դրամ

 

 

Հոդված 3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ և ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Սահմանել շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման յուրաքանչյուր տոննայի բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.

 

առաջին դասի վտանգավորության

36,000 դրամ

երկրորդ դասի վտանգավորության

18,000 դրամ

երրորդ դասի վտանգավորության

3,600 դրամ

չորրորդ դասի վտանգավորության

1,200 դրամ

ոչ թունավոր և ոչ վտանգավոր թափոններ

600 դրամ

 

Լեռնաարդյունահանող իրավաբանական անձինք ոչ թունավոր թափոնների տեղադրման դիմաց չեն վճարում:

 

Հոդված 4. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Սահմանել շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.

 

ասբոշիֆեր, ջերմամեկուսիչ ասբեստային սարքեր  
(էկրաններ), ավտոմեքենայի արգելակներ

3 տոկոս

կապար պարունակող արտադրանքներ, ներկեր 

3 տոկոս

լյումինեսցենտային լամպեր, ամալգամներ

 

(սնդիկային)

3 տոկոս

տպագրական նյութեր, ցինկի շապր (բելիլա)

3 տոկոս

նավթ, նավթամթերքներ (բացառությամբ բենզինի)

2 տոկոս

մայթաձյութ

2 տոկոս

վառելիքաքսուքային նյութեր

2 տոկոս

հանքային յուղեր

2 տոկոս

անտիֆրիզ

2 տոկոս

արգելակող հեղուկ

2 տոկոս

հիդրավլիկ հեղուկ

2 տոկոս

էլեկտրոդներ (եռակցման)

1,5 տոկոս

նավթալին (կարծր)

1,5 տոկոս

ավտոմեքենաների մարտկոցներ

 

(կապարային, լիթիումային)

1,5 տոկոս

տրանսֆորմատորային յուղ, էլեկտրոլիտիկ

 

կոնդենսատորներ

1,5 տոկոս

ավտոդողեր

0,8 տոկոս

կինո-ֆոտո ժապավեններ

0,8 տոկոս

ապակյա մանրաթելեր

0,8 տոկոս

չմաքրված դատարկ տարողություններ

 

(կոնտեյներներ,

0,8 տոկոս

ավտոցիստեռններ, կանիստրներ)

 

դետերգենտներ (լվացող նյութեր)

0,5 տոկոս

ֆրեոն պարունակող սարքեր և ապրանքներ

 

(սառնարաններ, դեզոդորանտներ)

0,5 տոկոս

պլաստիկ, պոլիէթիլային տարաներ և փաթեթներ

0,5 տոկոս:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 5. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

2. Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված դրույքաչափին համապատասխան և վճարվում է տարեկան մեկ անգամ` մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:

3. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2 հոդվածի առաջին կետի «գ» ենթակետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

4. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2 հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

 

Հոդված 6. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ և ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 3 հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

 

Հոդված 7. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 4 հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 8. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 1-ից, բացառությամբ 2 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ օգտագործած վառելիքի և մակնիշի, վճարները հաշվարկվում են 2000 թվականի ապրիլի 30-ի դրությամբ գործող կարգով և դրույքաչափերով:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
29 ապրիլի 2000 թ.
ՀՕ-49