ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
13 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 180 |
քաղ. Մոսկվա |
«ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ԱՃԵՑՄԱՆ, ՀԱՎԱՔՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՏՇԱՃ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Բուսական ծագման սկզբնական հումքի աճեցման, հավաքման, մշակման և պահպանման պատշաճ գործունեության կանոնները հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ԱՃԵՑՄԱՆ, ՀԱՎԱՔՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՏՇԱՃ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 4-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մայիսի 17-ի թիվ 15 կարգադրությամբ հաստատված՝ 2017-2019 թվականներին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաների կարգավորման հարցերին առնչվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերի ցանկի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Բուսական ծագման սկզբնական հումքի աճեցման, հավաքման, մշակման և պահպանման պատշաճ գործունեության կանոնները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |