Գլխավոր տեղեկություն
Համար
N 1035-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2020-01.09.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.30/72(1627) Հոդ.889
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2020 թվականի N 1035-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂԻ (ՈՒՍԱՆՈՂԻ) ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 160.1 հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 25

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 18-ի N 1035-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂԻ (ՈՒՍԱՆՈՂԻ) ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է

 

Դասիչը (ծածկագիրը)

Մասնագիտությունը

Որակավորումը

01 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

011 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

011101.00.7

Կրթական գիտություններ

Կրթության մագիստրոս

011302.00.7

Հատուկ մանկավարժություն

Մանկավարժության մագիստրոս

02 ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐՎԵՍՏ

021 ԱՐՎԵՍՏ

021201.00.7

Դիզայն

Արվեստի մագիստրոս

021801.00.7

Արվեստի տեսություն և պատմություն

Արվեստի տեսության և պատմության մագիստրոս

03 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

031 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

031401.00.7

Սոցիոլոգիա

Սոցիոլոգիայի մագիստրոս

031501.00.7

Մշակութաբանություն

Մշակութաբանության մագիստրոս

05 ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

051 ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

051101.00.7

Կենսաբանություն

Կենսաբանության մագիստրոս

051201.00.7

Կենսաքիմիա

Կենսաբանության մագիստրոս

051202.00.7

Կենսաֆիզիկա

Կենսաբանության մագիստրոս

052 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ

052101.00.7

Շրջակա միջավայրի գիտություններ

Շրջակա միջավայրի մագիստրոս

052201.00.7

Բնապահպանություն և բնօգտագործում

Շրջակա միջավայրի մագիստրոս

053 ՔԻՄԻԱ

053101.00.7

Քիմիա

Քիմիայի մագիստրոս

054 ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ

054101.00.7

Երկրաբանություն

Երկրաբանության մագիստրոս

054201.00.7

Աշխարհագրություն

Աշխարհագրության մագիստրոս

055 ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

055101.00.7

Ֆիզիկա

Ֆիզիկայի մագիստրոս

055102.00.7

Ռադիոֆիզիկա

Ֆիզիկայի մագիստրոս

056 ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

056101.00.7

Մաթեմատիկա

Մաթեմատիկայի մագիստրոս

056201.00.7

Վիճակագրություն

Վիճակագրության մագիստրոս

056801.00.7

Մեխանիկա

Մեխանիկայի մագիստրոս

056802.00.7

Ֆինանսական մաթեմատիկա

Ֆինանսական մաթեմատիկայի մագիստրոս

06 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ)

061 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ)

061101.00.7

Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)

Ինֆորմատիկայի մագիստրոս

061102.00.7

Ծրագրային ճարտարագիտություն

Ինֆորմատիկայի մագիստրոս

061103.00.7

Համակարգչային ճարտարագիտություն

Ինֆորմատիկայի մագիստրոս

061104.00.7

Տեղեկատվական համակարգեր

Ինֆորմատիկայի մագիստրոս

061105.00.7

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Ինֆորմատիկայի մագիստրոս

061901.00.7

Տեղեկատվական անվտանգություն

Տեղեկատվական անվտանգության մագիստրոս

07 ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

071 ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

071201.00.7

Շրջակա միջավայրի պահպանություն

Ճարտարագիտության մագիստրոս

071301.00.7

Էներգետիկա

Ճարտարագիտության մագիստրոս

072 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

0721 Պարենամթերքի տեխնոլոգիա

072101.00.7

Պարենամթերքի տեխնոլոգիա

Տեխնոլոգիայի մագիստրոս

073 ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

073101.00.7

Ճարտարապետություն

Ճարտարապետության մագիստրոս

073102.00.7

Քաղաքային տնտեսություն

Ճարտարագիտության մագիստրոս

073201.00.7

Շինարարություն

Ճարտարագիտության մագիստրոս

08 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

082 ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

082101.00.7

Անտառային տնտեսություն

Անտառային տնտեսության մագիստրոս

09 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

091 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

091601.00.7

Ֆարմացիա

Ֆարմացիայի մագիստրոս

092 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

092301.00.7

Սոցիալական աշխատանք

Սոցիալական աշխատանքի մագիստրոս

10 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՍԵՐՎԻՍ)

101 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

101501.00.7

Զբոսաշրջություն

Զբոսաշրջության մագիստրոս

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 18-ի N 1035-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂԻ (ՈՒՍԱՆՈՂԻ) ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է

 

Թվանիշը

Գիտության բնագավառը, մասնագիտությունը

Աստիճանաշնորհման բնագավառը

Ա.00.00

Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ

 

Ա.01.00

Մաթեմատիկա

 

Ա.01.09

Մաթեմատիկական կիբեռնետիկա և մաթեմատիկական տրամաբանություն

Ֆիզիկամաթեմատիկական

Ա.02.00

Մեխանիկա

 

Ա.02.01

Տեսական մեխանիկա

Ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական

Ա.04.00

Ֆիզիկա

 

Ա.04.03

Ռադիոֆիզիկա

Ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական

Գ.00.00

Կենսաբանական գիտություններ

 

Գ.00.05

Բուսաբանություն. սնկաբանություն. էկոլոգիա

Կենսաբանական

Գ.00.06

Վիրուսաբանություն. իմունաբանություն

Կենսաբանական, բժշկական

Ե.00.00

Տեխնիկական գիտություններ

 

Ե.02.00

Մեքենաշինություն և մեքենագիտություն

 

Ե.02.02

Ռոբոտներ, մեխատրոնիկա, ռոբոտատեխնիկական համակարգեր

Տեխնիկական

Ե.09.00

Էլեկտրատեխնիկա

 

Ե.09.01

Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա, էլեկտրատեխնոլոգիաներ

Տեխնիկական

Ե.11.00

Սարքաշինություն, չափագիտություն և ինֆորմացիոն չափիչ սարքեր

 

Ե.11.17

Բժշկական նշանակության սարքեր, համակարգեր, արտադրատեսակներ

Տեխնիկական

Ե.12.00

Ռադիոտեխնիկա և կապ

 

Ե.12.01

Ռադիոտեխնիկա, ռադիոհաճախականային սարքավորումներ, համակարգեր, տեխնոլոգիաներ

Տեխնիկական, ֆիզիկամաթեմատիկական

Ե.12.03

Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր

Տեխնիկական, ֆիզիկամաթեմատիկական

Ե.13.00

Ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և ավտոմատացում

 

Ե.13.01

Կառավարում, կառավարման համակարգեր և դրանց տարրերը

Տեխնիկական

Ե.13.02

Ավտոմատացման համակարգեր

Տեխնիկական

Ե.13.03

Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր, ցանցեր, դրանց տարրերը և սարքավորումները

Տեխնիկական

Ե.13.04

Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում

Տեխնիկական, ֆիզիկա-մաթեմատիկական

Ե.13.05

Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ

Տեխնիկական, ֆիզիկամաթեմատիկական

Ե.14.00

Էներգետիկա

 

Ե.14.01

Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը

Տեխնիկական

Ե.14.02

Միջուկային էներգետիկ կայանքներ

Տեխնիկական

Ե.14.03

Ջերմաէներգետիկա

Տեխնիկական

Ե.14.04

Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ

Տեխնիկական

Ե.20.00

Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ

 

Ե.20.01

Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ

Տեխնիկական, գյուղատնտեսական

Ե.23.00

Շինարարություն

 

Ե.23.02

Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն

Տեխնիկական

Ե.23.06

Գեոդեզիա՝ ներառյալ քարտեզագրություն և կադաստր

Տեխնիկական, աշխարհագրական

Ե.27.00

Էլեկտրոնիկա

 

Ե.27.01

Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա

Տեխնիկական, ֆիզիկամաթեմատիկական

Զ.00.00

Գյուղատնտեսական գիտություններ

 

Զ.01.00

Ագրոնոմիա

 

Զ.01.01

Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա և ագրոքիմիա

Գյուղատնտեսական, տեխնիկական

Զ.02.00

Անասնաբուծություն

 

Զ.02.01

Գյուղատնտեսական կենդանիների բուծում. կերակրման և անասնաբուծության տեխնոլոգիա

Գյուղատնտեսական, կենսաբանական

ԺԴ.00.00

Բժշկական գիտություններ

 

ԺԴ.00.03

Ներքին հիվանդություններ

Բժշկական

ԺԴ.00.04

Սրտաբանություն

Բժշկական

ԺԴ.00.05

Հիգիենա, մասնագիտական ախտաբանություն և թունաբանություն

Բժշկական, կենսաբանական

ԺԴ.00.06

Մանկաբուժություն

Բժշկական

ԺԴ.00.07

Նյարդաբանություն, հոգեբուժություն և թմրաբանություն

Բժշկական

ԺԴ.00.08

Ուռուցքաբանություն

Բժշկական

ԺԴ.00.15

Վիրաբուժություն

Բժշկական

ԺԴ.00.16

Համաճարակաբանություն

Բժշկական, կենսաբանական

ԺԴ.00.19

Աչքի հիվանդություններ

Բժշկական

ԺԴ.00.20

Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում

Բժշկական

ԺԶ.00.00

Անասնաբուժական գիտություններ

 

ԺԶ.00.01

Անասնաբուժություն

Անասնաբուժական

ԺԷ.00.00

Արվեստագիտություն

 

ԺԷ.00.01

Թատերական արվեստ. կինոարվեստ, հեռուստատեսություն

Արվեստագիտություն

ԺԷ.00.02

Երաժշտական արվեստ

Արվեստագիտություն

ԺԷ.00.03

Կերպարվեստ. դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն

Արվեստագիտություն

ԻԴ.00.00

Գիտություններ Երկրի մասին

 

ԻԴ.01.00

Երկրաբանություն

 

ԻԴ.00.01

Ընդհանուր երկրաբանություն

Երկրաբանական, տեխնիկական

ԻԴ.01.08

Երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման մեթոդներ

Երկրաբանական, ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական

ԻԴ.02.00

Ընդերքաբանություն

 

ԻԴ.02.01

Օգտակար հանածոների հանքավայրերի մշակում և շահագործում

Տեխնիկական

ԻԴ.02.03

Օգտակար հանածոների հարստացում

Տեխնիկական, քիմիական

ԻԴ.03.00

Աշխարհագրություն

 

ԻԴ.03.01

Աշխարհագրություն

Աշխարհագրական, երկրաբանական, տեխնիկական

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 18-ի N 1035-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂԻ (ՈՒՍԱՆՈՂԻ) ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է

 

Մասնագիտությունը

Որակավորումը

Ակնաբանություն

Բժիշկ-մասնագետ

Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա

Բժիշկ-մասնագետ

Ընդհանուր վիրաբուժություն

Բժիշկ-մասնագետ

Ընտանեկան բժշկություն

Բժիշկ-մասնագետ

Ինֆեկցիոն հիվանդություններ

Բժիշկ-մասնագետ

Լաբորատոր ախտորոշում

Բժիշկ-մասնագետ, մասնագետ

Համաճարակաբանություն

Բժիշկ-մասնագետ

Հոգեբուժություն

Բժիշկ-մասնագետ

Ճառագայթային ախտորոշում

Բժիշկ-մասնագետ

Մանկաբարձություն և գինեկոլոգիա

Բժիշկ-մասնագետ

Մանկաբուժություն

Բժիշկ-մասնագետ

Մանկական անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա

Բժիշկ-մասնագետ

Մանկական ընդհանուր վիրաբուժություն

Բժիշկ-մասնագետ

Մանկական հոգեբուժություն

Բժիշկ-մասնագետ

Նեոնատոլոգիա

Բժիշկ-մասնագետ

Ներքին բժշկություն

Բժիշկ-մասնագետ

Նյարդաբանություն

Բժիշկ-մասնագետ

Շտապ բուժօգնություն

Բժիշկ-մասնագետ

Սրտաբանություն (կարդիոլոգիա)

Բժիշկ-մասնագետ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.04.2023, N 544-Ն 01.09.2023, N 1035-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան