Գլխավոր տեղեկություն
Համար
N 1899-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.25/98(1551) Հոդ.1224
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2019 թվականի N 1899-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Սահմանել, որ սույն որոշման NN 6 և 7 հավելվածներում նշված 23,999.0 հազ. դրամ և 950.0 հազ. դրամ գումարները տրամադրվելու են համապատասխանաբար այդ հավելվածներում նշված ծրագրերի նախագծահետազոտական փաստաթղթերի փորձաքննության և տեխնիկական վիճակի հետազոտության համար:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրերի հիման վրա։

4. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին՝ 2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ NN 6 և 7 հավելվածներով նախատեսված նպատակներով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերով չծանրաբեռնված գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1254-Ն որոշման N 7 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) վերնագրում՝ «տարածքում գտնվող» բառերից հետո լրացնել «և հրատապ լուծում պահանջող» բառերը.

2) 29-րդ տողում՝ «քաղ. Արմավիրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում» բառերը փոխարինել «քաղ. Արմավիրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում, կոյուղագծի կառուցում» բառերով.

3) 47-րդ տողում՝ «Արճիս բնակավայրի պոմպակայանի և խմելու ջրամատակարարման խողովակաշարի կառուցում և ՕԿՋ-ների հիմնանորոգում» բառերը փոխարինել «Արճիս բնակավայրի պոմպակայանի, խմելու ջրամատակարարման խողովակաշարի և ՕԿՋ-ի կառուցում, բաշխիչ ցանցի վերակառուցում» բառերով.

4) 48-րդ տողում՝ «Խմելու ջրամատակարարման համակարգի արտաքին և ներքին ցանցի կառուցում/ օրվա կարգավորիչ 1 ջրամբարի նորոգում» բառերը փոխարինել «Խմելու ջրամատակարարման համակարգի արտաքին և ներքին ցանցի և ՕԿՋ-ի կառուցում» բառերով.

5) 50-րդ տողում՝ «Խմելու ջրամատակարարման համակարգի արտաքին և ներքին ցանցի կառուցում, 1 պոմպակայանի և 45 հատ անհատական տների ջրաչափական հանգույցների կառուցում» բառերը փոխարինել «Խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում» բառերով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1899-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1899-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1899-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1899-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1899-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1899-Ն որոշման

(հավելվածը փոփ., լրաց. 04.06.20 N 895-Ն)

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1899-Ն որոշման