ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի հունիսի 13-ին
«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«Վերաքննիչ դատարանի վճիռները, դատավճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետն անցնելուց հետո:»:
Հոդված 2.
Օրենքի 21 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«Վճռաբեկ դատարանն առաջին ատյանի դատարանների օրինական ուժի մեջ մտած և վերաքննիչ դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքների հիման վրա, դրանցում նշված հիմքերի սահմաններում, այդ ակտերը վերանայող դատարան է:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|