Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-72
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2000-18.05.2007)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.07.10/15(113)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.06.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հունիսի 13-ին

 

«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վերաքննիչ դատարանի վճիռները, դատավճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետն անցնելուց հետո:»:

 

Հոդված 2. Օրենքի 21 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վճռաբեկ դատարանն առաջին ատյանի դատարանների օրինական ուժի մեջ մտած և վերաքննիչ դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքների հիման վրա, դրանցում նշված հիմքերի սահմաններում, այդ ակտերը վերանայող դատարան է:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
3 հուլիսի 2000 թ.
ՀՕ-72