ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2020 թվականի N 1016-Ա
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՄԱՍՐԻԿ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ (ՖՎ) ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ ՎԵՐԱՇԱՐԱԴՐՎԱԾ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԵՎ ԱՅԴ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿՆՔՎՈՂ ՈՒՂՂԱԿԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, «ԷֆԱրՎի Մասրիկ» փակ բաժնետիրական ընկերության և «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Էս. Էլ.-«Էֆէսէլ Սոլար» Էս. Էլ.-ի միջև կնքվող` Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին փոփոխված և վերաշարադրված՝ կառավարության աջակցության համաձայնագրին՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հավանություն տալ ի թիվս այլոց Հայաստանի Հանրապետության կառավարության, «ԷֆԱրՎի Մասրիկ» փակ բաժնետիրական ընկերության, «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Էս. Էլ.-«Էֆէսէլ Սոլար» Էս. Էլ.-ի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջև, փոփոխված և վերաշարադրված՝ կառավարության աջակցության համաձայնագրի համաձայն և այդ համաձայնագիրը կնքելուց հետո կնքման ենթակա ուղղակի պայմանագրին՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին սույն որոշման 1-ին կետում նշված՝ փոփոխված և վերաշարադրված` կառավարության աջակցության համաձայնագրում և սույն որոշման 2-րդ կետում նշված ուղղակի պայմանագրում, ըստ անհրաժեշտության, կատարել սրբագրական փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել դրանք:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ «ԷֆԱրՎի Մասրիկ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածի առաջին անգամ երկարաձգման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագծի (դրական փորձագիտական եզրակացություններով) հանձնաժողով ներկայացնելու՝ լիցենզիայի պայմաններով ամրագրված ժամկետը 2-րդ անգամ երկարաձգված համարվելու պարագայում սույն որոշմամբ՝ Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին կառավարության աջակցության համաձայնագրով սահմանված՝ հետաձգող պայմանների և ֆինանսավորման ամփոփման վերջնաժամկետների երկարաձգումը ճանաչել որպես ընկերության կողմից նշված լիցենզիայի պայմաններով ամրագրված ժամանակահատվածում «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանի կառուցման և կառուցման նախագծի (դրական փորձագիտական եզրակացություններով)՝ լիցենզիայի պայմաններով սահմանված ժամկետում ներկայացման պարտավորությունների կատարմանը խոչընդոտող պետական մարմնի գործողություն՝ ֆորս մաժոր։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 22 Երևան |