Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 56-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.12/61(1616).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ընդունման ամսաթիվ
08.06.2020
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ստորագրման ամսաթիվ
08.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2020

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

8 հունիսի 2020 թվականի

ք. Երևան

թիվ 56-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՀ N 279 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» (նախկին անվանումը՝ «ԺԱՆՄԵԳԱԼ») ՍՊ ընկերության հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզիայի վերաձևակերպման մասին 2020 թվականի հունիսի 4-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

1. Բավարարել «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հայտը և անվանման ու գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել հեռուստածրագրի եթերային հեռարձակման ԵՀ N 279 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո։

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան