ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2020 թվականի N 314-Ա
«ԱՍՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ-ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԻԱՍԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող` 158,856․20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Միասին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ ԱՄՆ-ից՝ «Արմինյան Քրիշչըն Միշըն Ինքորփորեյթիդ» մարդասիրական կազմակերպության կողմից, «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (10,880 կգ ընդհանուր քաշով, 152,056․20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 6,800 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի «Հյուսիսային» մաքսատուն-վարչություն,) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հունիսի 9 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հունիսի 9-ի N 314-Ա որոշման |
«ՄԻԱՍԻՆ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել ՀՀ-ում և ԱՀ-ում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին, սիրիահայ ընտանիքներին, հաշմանդամներին, միայնակ ծերերին: Կազմակերպել միջոցառումներ տարբեր տոնական օրերին: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ, «Արմինյան Քրիշչըն Միշըն Ինքորփորեյթիդ» մարդասիրական կազմակերպության մասնաճյուղ: Հասցե՝ California, USA, P.O. 848 La Verne, CA 91750-0848: |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամ, ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անտառավան 5-րդ թաղամաս, 58/2, ՀՎՀՀ՝ 05543573 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագրի իրականացման վայրը՝ ՀՀ և ԱՀ: Ծրագիրն առնչվում է սոցիալական ոլորտին: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն 2020 թվականի մայիսի 14-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 27-ը կազմում է 158,856.20 ամերիկյան դոլարին համարժեք 77,521,825.60 ՀՀ դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Բարեգործություն ստացողներն են՝ ՀՀ, ք. Երևան, «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի կողմից հովանավորվող կարիքավոր՝ թվով 60 քաղաքացիները՝ ներառյալ ընտանիքի անդամները (մոտ 250), ՀՀ, ք. Երևան, Հայաստանի մանկապատանեական մշակութային հիմնադրամը, ՀՀ. ք. Երևան, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև սիրիահայ ընտանիքները, հաշմանդամները, միայնակ ծերերը, սոցիալապես անապահով անձիք և 2020-2021 թթ.-ի ընթացքում «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամին դիմող այլ կազմակերպություններ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի մայիսի 14-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 27-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
2020 թվականին ԱՄՆ-ից Հայաստան ներկրվող ուղեբեռի ապրանքներից նախատեսված է տրամադրել ստորև նշված կազմակերպություններին և հիմնադրամներին. 1. ՀՀ, ք. Երևան, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն. 27 արկղ՝ 6.753.50 ամերիկյան դոլարին համարժեք 3,295,708.00 ՀՀ դրամ: 2. ՀՀ, ք. Երևան, Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամ. 150 արկղ՝ 16,421.50 ամերիկյան դոլարին համարժեք 8,013,692.00 ՀՀ դրամ: 3. ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամ. 409 արկղ՝ 128,881.20 ամերիկյան դոլարին համարժեք 62,894,025.60 ՀՀ դրամ: «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի կողմից հովանավորվող կարիքավոր՝ թվով 60 քաղաքացիները՝ ներառյալ ընտանիքի անդամները (մոտ 250): Կազմակերպել տոնական միջոցառումներ նրանց համար: 4. 2020-2021 թթ.-ի ընթացքում «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնա-դրամին դիմող այլ կազմակերպություններ և սոցիալապես անապահով անձիք: Ուղեբեռի փոխադրման և այլ չնախատեսված ծախսեր՝ 6800 ամերիկյան դոլարին համարժեք 3,318,400.00 ՀՀ դրամ: (2020 թվականի ընթացքում մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը): Ապրանքները բաշխվելու են «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի 2020 թվականին ներկրած ուղեբեռի ապրանքներից: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Նախատեսված է բարերարի կողմից HLXU8621120 ուղեբեռի ներմուծում և անհատույց բաշխում՝ 2020 թվականի մայիսի 14-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 27-ը կազմում է 152,056.20 ամերիկյան դոլարին համարժեք 74,203,425.60 ՀՀ դրամ:
Ներմուծում՝ 1. Հագուստ (նոր և օգտ.), մանկական հագուստ (նոր)՝ 67,293.00 ամերիկյան դոլարին համարժեք 32,838,984.00 ՀՀ դրամ, 2805.08 ֆունտ, 2. Անկողնային պարագա (նոր), կտորեղեն (նոր), գործելու թել (նոր)՝ 3,374.00 ամերիկյան դոլարին համարժեք 1,646,512.00 ՀՀ դրամ, 374.79 ֆունտ, 3. Կոշիկ (նոր), պայուսակ (նոր և օգտ.), ճամպրուկ (նոր)՝ 5,367.00 ամերիկյան դոլարին համարժեք 2,619,096.00 ՀՀ դրամ, 262.35 ֆունտ, 4. Խաղալիք (նոր), գրենական պիտույք (նոր)՝ 10,828.00 ամերիկյան դոլարին համարժեք 5,284,064.00 ՀՀ դրամ, 866.40 ֆունտ, 5. Խոհանոցային պարագա (նոր և օգտ.)՝ 8,223.00 ամերիկյան դոլարին համարժեք 4,012,824.00 ՀՀ դրամ, 1502.10 ֆունտ, 6. Սպիտակ գրատախտակ (նոր)՝ 300.00 ամերիկյան դոլարին համարժեք 146,400.00 ՀՀ դրամ, 44.10 ֆունտ, 7. Հիգիենայի պարագաներ (նոր), տնտեսական պարագաներ՝ լվացող միջոցներ (նոր) և հագուստի կախիչ (օգտ.)՝ 19,296.20 ամերիկյան դոլարին համարժեք 9,416,545.60 ՀՀ դրամ, 2991.50 ֆունտ, 8. Գորգ (նոր)՝ 188.00 ամերիկյան դոլարին համարժեք 91,744.00 ՀՀ դրամ, 48.50 ֆունտ, 9. Կահույք (նոր) /սեղան, բազմոց-մահճակալ/, (օգտ.) /աթոռ, սեղան, բազմոց/ 2,930.00 ամերիկյան դոլարին համարժեք 1,429,840.00 ՀՀ դրամ, 2229.40 ֆունտ, 10. Պատի հայելի (օգտ.), պտտվող նստատեղ (նոր), ավտոմեքենայի մնկ. նստատեղ (նոր), բռնակ (նոր)՝ 460.00 ամերիկյան դոլարին համարժեք 224,480.00 ՀՀ դրամ, 66.14 ֆունտ, 11. Ներքնակ (նոր), մետաղական մահճակալի /կող. մաս, գլխ., ոտնակ/, մհճ.-ի մասեր /շրջ., կող., գլխ./ (օգտ.)՝ 1,062.00 ամերիկյան դոլարին համարժեք 518,256.00 ՀՀ դրամ, 244.70 ֆունտ, 12. Բժշկական պարագաներ /բժշ. պարագաների արկղիկ (նոր), բժշ. զննության սեղան (օգտ.), բժշ. կշեռք (օգտ.), բժշ. կանգնակ՝ երակային միջամտության (օգտ.), բժշ. մհճ. շրջ, ոտքի կող, գլխ., կողեր (օգտ.), բժշ. ներքնակ (օգտ.), բժշ. անվասայլակ (օգտ.)/՝ 2,310.00 ամերիկյան դոլարին համարժեք 1,127,280.00 ՀՀ դրամ, 1034.72 ֆունտ, 13. Քայլակ (օգտ.), քայլակ նստատեղով (օգտ.), ձեռնափայտ (նոր և օգտ.), հենակ (օգտ.), լոգանքի աթոռակ (օգտ.), շարժական աթոռ-զուգարան (նոր)՝ 340.00 ամերիկյան դոլարին համարժեք 165,920.00 ՀՀ դրամ, 182.18 ֆունտ, 14. Լողավազան (նոր)՝ 27.00 ամերիկյան դոլարին համարժեք 13,176.00 ՀՀ դրամ, 119.13 ֆունտ, 15. Սնունդ /նպարեղեն՝ ոսպ, լոբի, արագ պատրաստվող ապուր, վարսակի փաթիլներ/ (նոր), /չիր՝ տանձ, խնձոր, խուրմա/ (նոր), 30,058.00 ամերիկյան դոլարին համարժեք 14,668,304.00 ՀՀ դրամ, 11214.91 ֆունտ, 16. Ուղեբեռի փոխադրման և այլ չնախատեսված ծախսեր՝ 6800 ամերիկյան դոլարին համարժեք 3,318,400.00 ՀՀ դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի համար լրացուցիչ կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում հիմնադրամը համագործակցելու է՝ ՀՀ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ, Առողջապահության նախարարության, ինչպես նաև ՀՀ, Շիրակի մարզի, ՀՀ, Արմավիրի մարզի, ՀՀ, Գեղարքունիքի մարզի, ՀՀ, Տավուշի մարզի, ՀՀ, Լոռու մարզի, ՀՀ, Արագածոտնի մարզի, ՀՀ, Վայոց Ձորի մարզի, ՀՀ, ք. Երևան, Հայաստանի Մանկապատանեկան Մշակութային Հիմնադրամի, ՀՀ. ք. Երևան, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության, ինչպես նաև 2020-2021 թթ.-ի ընթացքում «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամին դիմող այլ կազմակերպությունների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի իրականացման արդյունավետության նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի Ավստրալիայի «Արմինյան Քրիշչըն Միշըն Ինքորփորեյթիդ» մարդասիրական կազմակերպության կողմից: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|