Գլխավոր տեղեկություն
Համար
N 316-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
09.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2020 թվականի N 316-Ա

 

«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 9,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Խաղահրապարակների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 90026188)՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մարտի 20-ին կնքված N 01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքի զբոսայգում մանկական խաղահրապարակի և բակային ֆիթնեսի սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 6,583,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մարտի 20-ին կնքված N 02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքի մանկապարտեզի բակում խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 3,017,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

3. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 9-ի N 316-Ա որոշման

 

«ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքում մանկական խաղահրապարակի և բակային ֆիթնեսի սարքավորումների պատրաստում և տեղադրում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Թուֆենկյան Հիմնադրամ ընկերություն, գրանցված ԱՄՆ, Նյու-Յորք նահանգ, ք. Նյու-Յորք, 3-րդ Ավենյու 919

4.

Ծրագիրը կատարողը

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ` 90026188

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

9,600,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքային համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի Հունիսի 4-ից մինչև Հունիսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի զբոսայգում մանկական խաղահրապարակի և բակային ֆիթնեսի, և մանկապարտեզի բակում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 9,600,000 դրամ արժողությամբ
2020 թվականի Հունիսի 4-ից մինչև Հունիսի 30-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի զբոսայգում մանկական խաղահրապարակի և բակային ֆիթնեսի, և մանկապարտեզի բակում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում (պտույտ 2 մ, շղթաներով ճոճանակ, կամարներ, խորանարդ, տարզան ու ցուցանակ, և վարժանքների հարթակ, ոտքերի մարզիչ, քայլք, սահք, թվիսթեր, դահուկներ, անիվ, զուգափայտ, հեծանիվ, գնդակ, զսպանակով ճոճանակ, պտույտ 1.5 մ, փոքրիկ տարզան, վիգվամ, Աստրա 2, նստարան, զրուցարան, ցուցանակ) և տեղադրում, գինը` 9,600,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան