ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի մայիսի 30-ին
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ կետով`
«35. |
Պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման համար | բազային տուրքի չափով:»: |
Հոդված 2.
Օրենքի 24 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով`«ժ) ֆիզիկական անձինք` պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման (նվիրատվության) պայմանագրի վավերացման համար:»:
Հոդված 3. Օրենքի 29 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից ազատվում են պետական սեփականություն համարվող բնակարաններն անհատույց մասնավորեցրած քաղաքացիները` այդ բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|