Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-291
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.30/10(76)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 ապրիլի 1999 թ.

 


«ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԲԸ-Ի ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ԻՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՋԷԿ» ՊՓԲԸ-ԻՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ԻՆ, «ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԲԸ-ԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վանաձորի քիմիական գործարան» ՓԲԸ-ի, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ի և «Վանաձորի ՋԷԿ» ՊՓԲԸ-ի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ստեղծված «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ն մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` նախօրոք հայտնի գնորդին:

 

Հոդված 2. Գործարքի արդյունքում վճարվող գնից առաջնահերթ կարգով մարվում են հիմնադիր ընկերությունների պարտավորությունները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70 հոդվածով սահմանված հերթականությամբ, իսկ մնացած մասը հաշվեգրվում է պետական բյուջե:

 

Հոդված 3. «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ն ազատել 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ ունեցած 136.2 միլիոն դրամ հարկային ապառքներից և 250.8 միլիոն դրամ հարկային ապառքների գծով հաշվարկված տույժերից, 1999 թ. հունվարի 1-ի դրությամբ ունեցած 56.3 միլիոն դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ապառքներից և այդ ապառքների գծով հաշվարկված 321.7 միլիոն դրամ տույժերից, ինչպես նաև գործարքն ուժի մեջ մտնելու պահին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվեգրված լրացուցիչ պարտավորություններից:

 

Հոդված 4. «Վանաձորի ՋԷԿ» ՊՓԲԸ-ն ազատել 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ ունեցած 23.7 միլիոն դրամ հարկային ապառքներից և 35.4 միլիոն դրամ հարկային ապառքների գծով հաշվարկված տույժերից, 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած 0.5 միլիոն դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ապառքներից և այդ ապառքների գծով հաշվարկված 20.3 միլիոն դրամ տույժերից, ինչպես նաև գործարքն ուժի մեջ մտնելու պահին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվեգրված լրացուցիչ պարտավորություններից:

 

Հոդված 5. «Վանաձորի քիմիական գործարան» ՓԲԸ-ն ազատել 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ ունեցած 10.0 միլիոն դրամ հարկային ապառքներից և 43.6 միլիոն դրամ հարկային ապառքների գծով հաշվարկված տույժերից, 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած 64.4 միլիոն դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ապառքներից և այդ ապառքների գծով հաշվարկված 2854.2 միլիոն դրամ տույժերից, ինչպես նաև գործարքն ուժի մեջ մտնելու պահին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվեգրված լրացուցիչ պարտավորություններից:

 

Հոդված 6. Սույն օրենքի ընդունման պահից «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի համար սահմանել հետևյալ հարկային արտոնությունները`

ա) սեփական արտադրության և արտադրական նպատակներով շինարարության համար նախատեսված հումքի, նյութերի (այդ թվում` շինանյութերի), կիսաֆաբրիկատների, սարքավորումների, մեխանիզմների և տրանսպորտային միջոցների ներմուծումն ազատել մաքսատուրքերի գանձումից.

բ) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկ չգանձել սեփական արտադրության և արտադրական նպատակներով շինարարության համար նախատեսված հումքի, նյութերի (այդ թվում` շինանյութերի), կիսաֆաբրիկատների, սարքավորումների, մեխանիզմների և տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ.

գ) իր կողմից արտադրված` արտահանվող պատրաստի արտադրանքը և կիսաֆաբրիկատներն ազատել արտահանման մաքսատուրքից.

դ) իր կողմից արտադրված` արտահանվող պատրաստի արտադրանքի և կիսաֆաբրիկատների նկատմամբ կիրառել ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
20 ապրիլի 1999 թ.
ՀՕ-291