Basic information
Number
N 2
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.03.2020-11.09.2020)
Status
Չի գործում
Source
Հատուկ թողարկում
Enactment organisation
Պարետ
Enactment date
17.03.2020
Signing organisation
Պարետ
Signing date
17.03.2020
Effective date
17.03.2020
Interrupt date
11.09.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի, 2020 թ․ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով՝

1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածում կիրառել ՀՀ կառավարության 2020թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 17-րդ կետով սահմանված սահմանափակումները 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ հանրային միջոցառումների նկատմամբ՝

ա. համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները

բ․ ժամանցային միջոցառումները.

գ․ տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները․

2. ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ՀՀ մարզպետներին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել սահմանված միջոցառումների իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 17-ին:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation