ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2000 թվականի մարտի 7-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ`
1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի համախմբված բյուջեն կկազմի`
ա) եկամուտների (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի) գծով` 246,506.7 մլն դրամ.
բ) ծախսերի (առանց միջբյուջետային փոխանցումների) գծով` 297,189.6 մլն դրամ.
գ) դեֆիցիտը` 50,682.9 մլն դրամ:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2000 թվականի բյուջեն կկազմի`
ա) եկամուտների (ներառյալ` անմիջապես պետական բյուջեից տրանսֆերտների տեսքով, ինչպես նաև պետական բյուջեով և համայնքների բյուջեներով պահպանվող հիմնարկներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տեսքով ստացվող մուտքերը) գծով` 43,614.0 մլն դրամ.
բ) ծախսերի գծով` 43,614.0 մլն դրամ:
3. Հայաստանի Հանրապետության համայնքների 2000 թվականի բյուջեները կկազմեն`
ա) եկամուտների (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները) գծով` 20,088.0 մլն դրամ.
բ) ծախսերի գծով` 20,088.0 մլն դրամ:
Հոդված 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեն`
հազար դրամ | |
եկամուտների գծով` |
202,097,490.0 |
ծախսերի գծով` |
252,780,438.8 |
դեֆիցիտը` |
50,682,948.8 |
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ծածկմանն ուղղել հետևյալ միջոցները`
հազար դրամ
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները | 50,682,948.8 |
որից` |
|
Ա. Ներքին աղբյուրներ |
1,892,600.0 |
այդ թվում` |
|
1. Պետական արժեթղթեր | 2,000,000.0 |
2. Այլ ներքին աղբյուրներ | (107,400.0) |
Բ. Արտաքին աղբյուրներ | 48,790,348.8 |
այդ թվում` |
|
1. Միջազգային կազմակերպությունների միջոցներ | 46,800,362.8 |
որից` |
|
ա) վարկերի ստացում | 53,646,614.8 |
բ) վարկերի մարում | (6,846,252.0) |
2. Օտարերկրյա պետությունների միջոցներ | (2,922,074.0) |
ա) վարկերի ստացում | 7,504,840.0 |
բ) վարկերի մարում | (10,426,914.0) |
3. Այլ արտաքին աղբյուրներ | 4,912,060.0 |
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` օրենքով վերապահված իրավասության սահմաններում ձեռնարկել միջոցներ 2000 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ սղաճի չափը 1999 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ մինչև 5.0 տոկոս պահելու ուղղությամբ:
Հոդված 5. Սահմանել, որ`
ա) 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության փոխադարձ զուտ պարտավորությունների տարեկան չափաքանակը կազմելու է մինչև 8,350.0 մլն դրամ: Պարտավորությունների նշված սահմանաքանակը կարող է գերազանցվել միայն եռամսյակների ընթացքում` եռամսյակի վերջում պահպանելով 8,350.0 մլն դրամի մակարդակը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների գերազանցումը եռամսյակի ընթացքում չի կարող լինել ավելի, քան եռամսյակի սկզբից մինչև տվյալ պահը հավաքագրված կուտակողական հարկային եկամուտների 10 տոկոսը.
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ երկու հատվածների տարբերությամբ`
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահանջները Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ`
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրված վարկեր,
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նախկինում տրված վարկերի դիմաց տրամադրված արժեթղթեր,
- երկրորդային շուկայից ձեռք բերված արժեթղթերի գծով պարտավորություններ:
Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ`
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական միասնական հաշվի մնացորդ,
- Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցներ,
- օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող հիմնարկների միջոցներ,
- Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ապրանքային դրամաշնորհների իրացումից մուտքեր,
- Հայաստանի Հանրապետության կառավարության անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գտնվող այլ դրամային միջոցներ:
Հոդված 6. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի եկամուտները, ըստ առանձին եկամտատեսակների, հետևյալ չափերով`
հազար դրամ
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ |
202,097,490.0 |
այդ թվում` |
|
1. ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
184,523,500.0 |
որից` |
|
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
183,263,500.0 |
այդ թվում` |
|
1. Հարկային եկամուտներ |
162,210,200.0 |
այդ թվում` |
|
ա) ավելացված արժեքի հարկ |
76,785,000.0 |
- ձեռնարկություններից և կազմակերպություններից |
72,945,750.0 |
- անհատ ձեռներեցներից |
3,839,250.0 |
բ) շահութահարկ |
17,000,000.0 |
այդ թվում` |
|
- պետական ձեռնարկություններից |
3,800,000.0 |
- ոչ պետական ձեռնարկություններից |
9,900,000.0 |
- օտարերկրյա իրավաբանական անձանցից |
700,000.0 |
- ֆինանսավարկային կազմակերպություններից |
2,600,000.0 |
գ) եկամտահարկ |
11,700,200.0 |
այդ թվում` |
|
- աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտներից |
10,185,200.0 |
- ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից |
750,000.0 |
- փայամասնակցություններից, արժեթղթերից և ավանդներից ստացված եկամուտներից |
35,000.0 |
- այլ եկամուտներից |
730,000.0 |
դ) ակցիզային հարկ |
29,007,000.0 |
- Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների արտադրանքից |
13,907,000.0 |
- Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքներից |
15,100,000.0 |
ե) գույքահարկ |
40,000.0 |
- ձեռնարկություններից և կազմակերպություններից |
11,360.0 |
- անհատ ձեռներեցներից և քաղաքացիներից |
28,640.0 |
զ) հողի հարկ |
47,000.0 |
- գյուղատնտեսական նշանակության հողերից |
32,712.0 |
- ոչ գյուղատնտեսական նշանակության հողերից |
14,288.0 |
է) մաքսային տուրք |
8,800,000.0 |
- ներմուծվող ապրանքների արժեքներից |
8,800,000.0 |
ը) հաստատագրված վճարներ |
3,001,000.0 |
թ) բնական պաշարների օգտագործման և բնապահպանական վճարներ |
15,830,000.0 |
2. Պետական տուրք |
9,543,600.0 |
այդ թվում` |
|
- դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ տալու համար |
426,000.0 |
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար |
7,718.8 |
- հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների իրականացման համար |
1,185,418.0 |
- պետական գրանցման համար |
2,878,048.1 |
- մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար |
38,000.0 |
- գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողության համար |
202,000.0 |
- ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար |
830,850.2 |
- լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար |
206,087.4 |
- օրենքով սահմանված այլ ծառայությունների և գործողությունների համար |
3,769,477.5 |
3. Ոչ հարկային եկամուտներ |
11,509,700.0 |
այդ թվում` |
|
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքեր |
4,000,000.0 |
բ) պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտներ |
818,526.3 |
այդ թվում` |
|
- պետական ձեռնարկությունների ու գույքի վարձակալության և օգտագործման վարձավճարներ |
574,795.8 |
- պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման վարձավճարներ |
243,730.5 |
գ) դիվիդենտներ և շահաբաժիններ |
1,960,506.0 |
այդ թվում` | |
- բանկերում և ֆինանսավարկային հաստատություններում բյուջեների ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված շահաբաժիններ, դիվիդենտներ |
378,000.0 |
- բաժնետիրական կապիտալում կատարված ներդրումներից ստացվող դիվիդենտներ |
1,582,506.0 |
դ) պետության տված վարկերի օգտագործման դիմաց վճարներ (տոկոսներ)` |
444,165.8 |
այդ թվում` |
|
- ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարներ |
8,326.0 |
- ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարներ |
435,839.8 |
ե) բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվության կամ ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի իրացումից մուտքեր |
314,000.0 |
զ) իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքեր |
1,951,456.9 |
է) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` պետական բյուջե մուտքագրվող այլ ոչ հարկային եկամուտներ |
2,021,045.0 |
Բ. ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
1,260,000.0 |
այդ թվում` |
|
1. Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր |
400,000.0 |
2. Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր |
860,000.0 |
II. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ |
17,573,990.0 |
Հոդված 7. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից հատկացումները, ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման, հետևյալ չափերով`
հազար դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ | 252,780,438.8 | ||
այդ թվում` | |||
01 | ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
21,969,643.6 | |
այդ թվում` | |||
01 | Օրենսդիր մարմին, պետական կառավարում | 4,140,159.4 | |
02 | Պետական ֆինանսական կառավարում | 2,571,534.7 | |
03 | Արտաքին քաղաքական գործունեություն |
4,485,435.4 | |
04 | Արտաքին տնտեսական աջակցություն |
9,459,765.8 | |
05 | Ընդհանուր բնույթի իրավական գործունեություն |
346,752.8 | |
06 | Ընտրություններ և հանրաքվեներ |
33,857.0 | |
07 | Ընդհանուր բնույթի պետական այլ ծառայություններ |
932,138.5 | |
02 | ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
37,798,100.0 | |
այդ թվում` | |||
01 |
Ռազմական կարիքներ |
34,076,000.0 | |
02 | Քաղաքացիական պաշտպանություն |
370,100.0 | |
03 | Պաշտպանության բնագավառի այլ ծախսեր |
3,352,000.0 | |
03 |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | 15,486,541.1 | |
այդ թվում` | |||
01 |
Հասարակական կարգի պահպանություն |
9,190,900.0 | |
02 | Ազգային անվտանգություն |
5,013,400.0 | |
03 | Դատական գործունեություն |
1,282,241.1 | |
04 |
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ |
29,908,853.7 | |
այդ թվում` | |||
01 | Կրթության և գիտության բնագավառում պետական կառավարում |
90,947.4 | |
03 | Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն |
19,746,590.4 | |
04 | Հատուկ ընդհանուր կրթություն |
1,784,962.0 | |
05 | Արտադպրոցական դաստիարակություն |
500,304.6 | |
06 | Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն |
484,891.2 | |
07 | Միջին մասնագիտական կրթություն |
1,188,820.0 | |
08 | Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն |
3,222,085.1 | |
09 | Լրացուցիչ կրթություն |
260,846.7 | |
10 | Գիտություն |
2,629,406.3 | |
05 | ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ |
20,311,391.5 | |
այդ թվում` | |||
01 | Առողջապահության բնագավառում պետական կառավարում |
387,050.7 | |
02 |
Հիվանդանոցային բուժօգնություն |
8,905,782.8 | |
03 |
Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն |
4,850,000.0 | |
04 |
Հիգիենիկ հակահամաճարակային ծառայության պահպանում |
952,926.7 | |
05 |
Բուժօգնության այլ ծառայություններ |
2,208,992.0 | |
06 |
Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր |
3,006,639.3 | |
06 |
|
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ |
29,209,993,4 |
այդ թվում` | |||
01 |
Սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության բնագավառում պետական կառավարում |
39,468.5 | |
02 |
Կենսաթոշակային ապահովում |
5,892,000.0 | |
03 |
Պետական նպաստներ բնակչությանը |
19,738,845.0 | |
04 |
Սոցիալական ապահովության միջոցառումներ |
1,852,229.9 | |
05 |
Այլ սոցիալական ծրագրեր |
1,687,450.0 | |
07 |
ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ |
5,044,362.8 | |
այդ թվում` | |||
01 |
Մշակույթի, տեղեկատվության, սպորտի և կրոնի բնագավառում պետական կառավարում |
120,453.9 | |
02 |
Գրադարաններ |
321,335.8 | |
03 |
Թանգարաններ և ցուցահանդեսներ |
385,219.6 | |
04 |
Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ |
9,472.7 | |
05 |
Այլ մշակութային հիմնարկներ |
99,890.5 | |
06 |
Արվեստ |
619,939.0 | |
07 |
Կինեմատոգրաֆիա |
315,000.0 | |
08 |
Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում |
35,993.5 | |
09 |
Սպորտ |
573,078.5 | |
10 |
Հեռուստառադիոհաղորդումներ |
1,934,714.4 | |
11 |
Հրատարակչություններ, խմբագրություններ |
288,504.9 | |
12 |
Տեղեկատվության ձեռքբերում |
40,210.0 | |
13 |
Կրոնական ծրագրեր |
182,050.0 | |
14 |
Երիտասարդական ծրագրեր |
108,500.0 | |
15 |
Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ |
10.000.0 | |
08 |
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
8,129,249.7 | |
այդ թվում` | |||
02 |
Բնակարանային տնտեսություն և բնակարանային շինարարություն |
220,000.0 | |
03 |
Աղբահանություն, թափոնների վերամշակում և փողոցների մաքրում |
19,000.0 | |
04 |
Ջրամատակարարում և կոյուղու համակարգերի շահագործում |
2,612,650.0 | |
05 |
Այլ ծրագրեր |
5,277,599.7 | |
09 |
ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԼԻՐ |
9,608,404.7 | |
այդ թվում` | |||
01 |
Վառելիքային և էներգետիկ համալիրի պետական կառավարում |
315,300.7 | |
02 |
Էլեկտրաէներգետիկա |
9,293,104.0 | |
10 |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ |
21,079,032.5 | |
այդ թվում` | |||
01 |
Գյուղատնտեսության բնագավառում պետական կառավարում |
194,489.2 | |
02 |
Հողերի բարելավման աշխատանքներ |
9,439,997.3 | |
03 |
Ձկնաբուծություն, ջրային տնտեսություն |
2,486,905.0 | |
04 |
Բույսերի պաշտպանություն և սերմնաբուծություն |
391,191.0 | |
05 |
Տոհմաբուծություն, անասնաբուժություն և հակահամաճարակային միջոցառումներ |
1,264,715.0 | |
06 |
Անտառային տնտեսություն |
120,000.0 | |
07 |
Այլ ծրագրեր |
7,181,735.0 | |
11 |
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ (բացառությամբ վառելիքի), ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
264,633.7 | |
այդ թվում` | |||
01 |
Արդյունաբերության, հանքային հանածոների պաշարների, շինարարության և բնապահպանության բնագավառում պետական կառավարում | 330,746.7 | |
03 |
Վերամշակող արդյունաբերություն |
(467,945.0) | |
04 |
Նախագծահետախուզական աշխատանքներ |
150.000.0 | |
05 |
Բնության հատուկ պահպանվող տարածքներ |
161,980.0 | |
06 |
Բնապահպանական այլ միջոցառումներ |
109,852.0 | |
07 |
Այլ ծրագրեր |
(20,000.0) | |
12 |
ՏՐԱՆՍՊՈՐՏ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ |
3,895,315.4 | |
այդ թվում` | |||
01 |
Տրանսպորտի և կապի բնագավառում պետական կառավարում |
135,992,1 | |
02 |
Ավտոմոբիլային և քաղաքային էլեկտրական տրանսպորտ |
832,500.0 | |
04 |
Երկաթուղային տրանսպորտ |
500,000.0 | |
07 |
Ճանապարհային տնտեսություն |
2,426,823.3 | |
13 |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
527,605.2 | |
այդ թվում` | |||
01 |
Առևտրի, սպասարկումների, մատակարարման գործունեության և ընդհանուր բնույթի տնտեսական ծառայությունների բնագավառում պետական կառավարում | 110,218.9 | |
03 |
Նյութական ռեսուրսների պետական պահուստների ձևավորում և պահպանում |
135,638.7 | |
05 |
Ընդհանուր բնույթի տնտեսական այլ ծառայություններ |
281,747.6 | |
14 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |
49,547,311.5 | |
այդ թվում` | |||
01 |
Պետական պարտքային պարտավորությունների հետ գործառնություններ |
17,208,970.0 | |
02 |
Տրանսֆերտային վճարումներ ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներ |
6,095,684.5 | |
06 |
Այլ ծրագրեր |
26,242,657.0 |
Հոդված 8. Հաստատել սույն օրենքի 7 հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակները, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, հետևյալ չափերով`
հազար դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |
252,780,438.8 |
այդ թվում` | |
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
187,121,272.0 |
այդ թվում` | |
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ | 18,477,463.2 |
ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ |
17,208,970.0 |
այդ թվում` | |
Տոկոսավճարներ ներքին պարտքի դիմաց |
8,998,500.0 |
Տոկոսավճարներ արտաքին պարտքի դիմաց |
8,210,470.0 |
ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ |
7,449,457.3 |
այդ թվում` | |
Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ |
7,449,457.3 |
ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ |
41,442,650.2 |
այդ թվում` | |
Պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ | 6,095,684.5 |
Թոշակներ |
5,877,600.0 |
Կրթաթոշակներ |
1,282,270.3 |
Նպաստներ |
19,543,410.0 |
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ |
8,643,685.4 |
այդ թվում` | |
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
5,173,211.7 |
- ոչ առևտրային հատվածին |
10,000.0 |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցում | 23,580.0 |
- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ |
2,471,835.2 |
- օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին |
965,058.5 |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ |
102,542,731.3 |
այդ թվում` | |
Ապրանքների ձեռքբերում |
4,061,075.9 |
այդ թվում` | |
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր |
1,011,776.8 |
այդ թվում` | |
- գրասենյակային ապրանքներ և նյութեր |
817,108.2 |
- գույք և սարքավորումներ |
111,606.3 |
- փափուկ գույք և հանդերձանք |
83,062.3 |
Դեղորայք և վիրակապային նյութեր |
1,076,008.7 |
Սննդամթերք |
1,087,174.8 |
Այլ ծախսեր |
886,115.6 |
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |
932,105.2 |
Տրանսպորտային ծառայությունների վճարներ |
1,024,702.8 |
Կապի ծառայությունների վճարներ |
1,012,231.8 |
Կոմունալ ծառայությունների վճարներ |
2,777,946.7 |
այդ թվում` | |
Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր |
2,470,559.5 |
Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր |
154,834.0 |
Այլ կոմունալ ծախսեր |
152,553.2 |
Այլ ծախսեր |
92,734,668.8 |
այդ թվում` | |
Գույքի վարձակալության ծախսեր |
183,843.9 |
այդ թվում` | |
- շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր |
183,843.9 |
Արտագերատեսչական պահպանության ծախսեր |
17,170.6 |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նստաշրջանային ծախսեր |
29,700.0 |
Ներկայացուցչական ծախսեր |
338,877.9 |
Ղեկավարի ֆոնդ |
150,000.0 |
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |
92,015,076.5 |
որից` | |
- ՀՀ դեսպանությունների և ռազմական կցորդների պահպանման ծախսեր |
2,849,008.5 |
- արտաքին աղբյուրներից ստացված փոխառու միջոցներով իրականացվող նպատակային ծրագրեր | 2,105,950.0 |
- ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
6,259,992.5 |
ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ |
48,063,435.7 |
այդ թվում` | |
ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ |
45,072,435.7 |
այդ թվում` | |
ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ |
38,900,618.0 |
ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ |
1,960,468.0 |
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ |
99,178.7 |
ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ |
4,052,171.0 |
այդ թվում` | |
Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր |
121,688.9 |
Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր |
156,000.0 |
Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր |
3,774,482.1 |
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ-ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ |
60,000.0 |
ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ |
2,991,000.0 |
ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ` ՀԱՆԱԾ ՄԱՐՈՒՄԸ |
17,595,731.1 |
այդ թվում` | |
Ներքին վարկավորում` հանած մարումը |
8,135,965.3 |
այդ թվում` | |
- ֆինանսական կազմակերպություններին |
8,741,060.0 |
- ոչ ֆինանսական կազմակերպություններին |
(605,094.7) |
Արտաքին վարկավորում` հանած մարումը |
9,459,765.8 |
այդ թվում` | |
- այլ արտաքին վարկավորում` հանած մարումը |
9,459,765.8 |
Հոդված 9. Հաստատել`
ա) սույն օրենքի 7 հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների, սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.
բ) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համայնքների բյուջեներին տրամադրվող հատկացումների` ըստ գործոնների բաշխման ենթակա հետևյալ ընդհանուր ծավալները`
- «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը` 4571084.4 հազար դրամ, որից 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին տրամադրվող դոտացիայի տարեկան գումարը` 1500.0 հազար դրամ.
- «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը` 1524600.1 հազար դրամ.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2000 թվականի ծախսերի նախահաշիվը` 1,725,854.7 հազար դրամ գումարով (սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն).
դ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2000 թվականի`
- ծախսերի նախահաշիվը` 7,733,724.0 հազար դրամ գումարով (սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն), որից վարչական ծախսերը` 1,612,635.0 հազար դրամ,
- կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը` 1,460,776.0 հազար դրամ:
Հոդված 10. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորումը` սույն օրենքով նախատեսվածի դիմաց մուտքերի թերակատարման պայմաններում կատարվում է փաստացի ստացված մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի սույն օրենքի 7 և 8 հոդվածներում նախատեսված համամասնությունները և հաշվի առնելով 14 հոդվածի «ա» կետի պահանջները.
բ) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 2-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները յուրաքանչյուր ծրագրի համար չեն կարող գերազանցել վերջինիս գծով սույն օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը.
գ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 3-րդ կետի առաջին մասի 1.1 կետի «ե» և «զ» ենթակետերով թվարկված Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները 2000 թվականին (մինչև Երևան քաղաքի կարգավիճակի մասին օրենքի ընդունումը) 100 տոկոսով ամրագրվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման համար.
դ) 2001 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի շարունակի 2000 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.
ե) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված առանձին հաշիվները մինչև 2000 թվականի հունիսի 1-ը փակվում են, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և նրա տեղական գանձապետական բաժանմունքների կողմից բացված հաշիվների:
Հոդված 11. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը ձևավորվում է`
ա) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից ձեռնարկություններում, կազմակերպություններում, անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումներով և վերստուգումներով` հարկերը և պարտադիր այլ վճարները թաքցնելու դիմաց գանձված գումարներից 10 տոկոսի մասհանումների հաշվին.
բ) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով գանձված մաքսավճարի հաշվին:
Ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` տարեկան ծախսերի նախահաշվի ձևով:
Ֆոնդի միջոցները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող ամենամսյա հաշվետվության հիման վրա, ձևակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության ընթացիկ ու կապիտալ ծախսերի հոդվածներում` որպես պետական բյուջեի համապատասխան ծախս:
Հոդված 12. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2000 թվականին, անհրաժեշտության դեպքում`
ա) սույն օրենքի 2 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք ըստ սույն օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն օրենքով յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների ծավալի կրճատում` 15 տոկոսի չափով, կամ ավելացում` 30 տոկոսի չափով.
բ) կատարել փոփոխություններ սույն օրենքի N 1 հավելվածի N 17 աղյուսակով սահմանված միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարների գծով հատկացումների ծավալներում և կազմակերպությունների ցանկում.
գ) փոխել սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրեր իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները.
դ) համապատասխան մարզի (Երևան քաղաքի) համայնքներին հասանելիք` «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի 9 հոդվածի «բ» կետի համապատասխան հաշվարկված ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր ծավալի մինչև 30 տոկոսի (Երևան քաղաքում` 50 տոկոսի) սահմաններում կատարել դրանց վերաբաշխում նույն մարզի (Երևան քաղաքի) համայնքների միջև` ջեռուցում իրականացնող համայնքներում ջեռուցման ծախսերի ֆինանսավորման համար անհրաժեշտ չափով ֆինանսական ռեսուրսներ կուտակելու նպատակով:
Հոդված 13. Սահմանել, որ 2000 թվականի ընթացքում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցները կուտակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում` գանձապետական հատուկ հաշվում, և որ 2000 թվականին այդ միջոցների օգտագործման չափը և ուղղությունները կսահմանվեն օրենքով լրացուցիչ:
Հոդված 14. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել պետական բյուջե փաստացի ստացված մուտքերի սահմաններում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և ամբողջ ծավալով ֆինանսավորվում են`
աա) պետական նպաստները, սոցիալական և փոխհատուցման վճարները, աշխատավարձը (դրամական բավարարումը) և դրան հավասարեցված վճարները, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները,
աբ) պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման և մարման ծախսերը,
ագ) ռազմական և ազգային անվտանգության կարիքների սպասարկման գծով ծախսերը,
ադ) միջպետական համաձայնագրերի համապատասխան կատարվող վճարումները,
աե) դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծախսերը,
ազ) համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիաների տրամադրման ծախսերը,
աէ) ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած հանրակրթական դպրոցների պահպանման և դրա հետ կապված անցումային շրջանի ծախսերը,
աը) բացառապես անվճար բուժօգնություն իրականացնող հիվանդանոցների պահպանման և շտապ բժշկական օգնության իրականացման ծախսերը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 1993-99 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված, ինչպես նաև սույն օրենքի համաձայն 2000 թվականին տրամադրվող բյուջետային վարկերի մարման ժամկետը սահմանել 2005 թվականի հունվարի 1-ը.
գ) մինչև 2000 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիաներ տրամադրելու նպատակով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի` «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի 9 հոդվածի «բ» կետի համապատասխան կատարված բաշխումն ըստ առանձին համայնքների.
դ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի համապատասխան մինչև 2000 թվականի հունիսի 1-ը սահմանել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեն կատարելու եռամսյակային համամասնությունները` հաշվի առնելով, որ համայնքների բյուջեներին պետական բյուջեից տրամադրվող համահարթեցման դոտացիայի ընդհանուր գումարը պետք է բաշխվի հետևյալ համամասնություններով, առաջին եռամսյակ` տարեկան գումարի 13,1 տոկոսը, երկրորդ եռամսյակ` 18,7 տոկոսը, երրորդ եռամսյակ` 32,8 տոկոսը և չորրորդ եռամսյակ` 35,4 տոկոսը.
ե) մինչև 2001 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի մասին օրենքի նախագիծը:
Հոդված 15. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`
2000 թվականին, անհրաժեշտության դեպքում, վերաբաշխել սույն օրենքի 9 հոդվածի «դ» կետով հաստատված ծախսերի նախահաշվով սահմանված գործառնական և վարչական ծախսերն ըստ ենթահոդվածների, այն պայմանով, որ թույլ չտրվի գործառնական և վարչական ծախսերի գծով սույն օրենքով հաստատված սահմանաչափերի գերազանցում, ինչպես նաև գործառնական և վարչական ծախսերի յուրաքանչյուր ենթահոդվածի գծով նախատեսված ծախսերի ծավալի կրճատում` 15 տոկոսի չափով կամ ավելացում` 30 տոկոսի չափով:
Հոդված 16. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`
2000 թվականի բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեի մուտքերի և բյուջեից կատարվող ծախսերի կանխատեսվող ծավալներից ելնելով, անհրաժեշտության դեպքում, համատեղ մշակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2000 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վարկավորման ծրագրեր:
Հոդված 17. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոխադարձ պարտավորությունների հաշվառումը պարզեցնելու նպատակով`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ԱՄՆ-ի, Եվրոմիության և Ճապոնիայի կառավարությունների կողմից տրամադրված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 3621 և 3624 հաշիվներում կուտակված միջոցները զիջել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին.
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության կառավարությանը զիջել վարկային գծով տրամադրված միջոցները` կառավարության կողմից սույն հոդվածի «ա» կետի համաձայն զիջվող գումարի չափով.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` սույն հոդվածի «ա» և «բ» կետերում նշված գործառնությունների համապատասխան ձևակերպումներն ավարտել մինչև 2000 թվականի ապրիլի 1-ը:
Հոդված 18. Սույն օրենքի NN 1-3 հավելվածները համարվում են օրենքի անբաժանելի մասերը:
Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
__________________
* - Ծանոթություն - Հավելվածները չեն բերվում: