Basic information
Number
N 3
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.03.2020-11.09.2020)
Status
Չի գործում
Source
Հատուկ թողարկում
Enactment organisation
Պարետ
Enactment date
18.03.2020
Signing organisation
Պարետ
Signing date
18.03.2020
Effective date
18.03.2020
Interrupt date
11.09.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի, 2020 N 3

 

ՄԱՄՈՒԼԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև որոշման հավելվածի 23-րդ կետով`

1. Սահմանել, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու է հանդիսանում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

2. Մանե Գևորգյանին՝ ապահովել իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև ապահովել իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը հայկական միասնական տեղեկատվական հարթակի կողմից կազմակերպվող մամուլի ասուլիսներին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 18-ին:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation