Գլխավոր տեղեկություն
Համար
N 992-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 20.06.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2020 թվականի N 992-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1978-Լ որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 70-րդ կետի՝

ա. «Ակնկալվող անմիջական արդյունք» սյունակի 2-րդ կետում «Ազգային ժողով» բառերը փոխարինել «Վարչապետի աշխատակազմ» բառերով,

բ. «Վերջնաժամկետ» սյունակում «2020 թ. երկրորդ կիսամյակ» բառերը փոխարինել «2021 թ. առաջին եռամսյակ» բառերով.

2) 72-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

72.

Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները սահմանող ՀՀ օրենսդրության կատարելագործ-ման և ամբողջականաց-ման համար համապատաս-խան իրավական ակտերի նախագծերի մշակում

Համապա-տասխան իրավական ակտերի նախագծերը ներկայացվել են Վարչապետի աշխատակազմ

Համապա-տասխան իրավական ակտերի ընդունման արդյունքում նվազել են մարդու աշխատանքային իրավունքների՝ անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային միջավայրի բացակայության հետևանքով խախտման դեպքերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Առողջա-պահական և աշխատանքի տեսչական մարմին

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա

Հայաստանի գործատուների հանրապետական միություն

2022 թ. առաջին կիսամյակ

Պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

».

 

3) 74-րդ կետի`

ա. «Համակատարող մարմին» սյունակում «Արհմիությունների» բառը փոխարինել «Հայաստանի արհմիությունների» բառերով, իսկ «Գործատուների» բառը՝ «Հայաստանի գործատուների հանրապետական» բառերով,

բ. «Վերջնաժամկետ» սյունակում «2020 թ. առաջին կիսամյակ» բառերը փոխարինել «2021 թ. երկրորդ կիսամյակ» բառերով.

4) 82-րդ կետի «Համակատարող մարմին» սյունակը լրացնել «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 19

Երևան