ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 ապրիլի 2020 թվականի ք. Երևան |
թիվ 22-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԱԳԵՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 214 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 4-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասի և Հեռուստատեսության ե ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 4-ի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով «ԲԱԳԵՏ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու մասին 2020 թվականի փետրվարի 20-ի և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 214 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին 2020 թվականի ապրիլի 9-ի դիմումները' հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.
Բավարարել «ԲԱԳԵՏ» ՍՊ ընկերության դիմումները'
1. տրամադրել «ԲԱԳԵՏ» ՍՊ ընկերությանը ՀՀ Կոտայքի մարզի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա.
2. 2020 թվականի ապրիլի 22-ից ուժը կորցրած ճանաչել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 214 լիցենզիան:
3. Սահմանել պարտադիր հեռարձակման ենթակա հեռուստածրագրերի ցանկը' համաձայն Հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԲԱԳԵՏ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան' ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |
Հավելված Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 17-ի թիվ 22-Ա որոշման |
1. «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք»
(«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ)
2. «Շողակաթ»
(«ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ)