ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2020 թվականի N 984-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐԻ, ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.1» ենթակետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 408-Ա որոշման հավելվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերավարձի ու սննդի օրական վճարի չափերը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մրցանակակիրների և մրցավարների դրամական պարգևատրման չափերը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 19 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 984-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերավարձի օրական չափերը հաստատել մեկ մասնակցի (մարզիկ, մրցավար, բժիշկ, ներկայացուցիչ, ուղեկցող` հաշմանդամություն ունեցող մարզիկի դեպքում) համար՝ մինչև 6800 դրամ` ծախսերը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների սննդի ընդունման օրական վճարի չափերը հաստատել մեկ մասնակցի (մարզիկ, մրցավար, բժիշկ, ներկայացուցիչ, ուղեկցող` հաշմանդամություն ունեցող մարզիկի դեպքում) համար 3000 դրամ:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 984-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մրցանակակիրների դրամական պարգևատրման չափեր հաստատել.
1) ըստ անհատական հաշվարկի՝
(ՀՀ դրամ) |
NN |
Պարգևատրվողներ |
1-ին տեղ |
2-րդ տեղ |
3-րդ տեղ |
Համայնքային փուլի միջոցառում | ||||
1. |
Մրցանակակիր |
7000 |
6000 |
5000 |
Մարզային փուլի միջոցառում | ||||
2. |
Մրցանակակիր |
12000 |
10000 |
8000 |
Հանրապետական փուլի միջոցառում | ||||
3. |
Մրցանակակիր |
45000 |
35000 |
25000 |
2) ըստ թիմային հաշվարկի՝
(ՀՀ դրամ) |
NN |
Պարգևատրվողներ |
1-ին տեղ |
2-րդ տեղ |
3-րդ տեղ |
Համայնքային փուլի միջոցառում | ||||
1. |
Մրցանակակիր թիմ, ընտանիք (հայր, մայր, երեխա) կամ մարզական զանգվածային միջոցառման մասնակից իրավաբանական անձ |
մինչև 70000 |
մինչև 60000 |
մինչև 50000 |
Մարզային փուլի միջոցառում | ||||
2. |
Մրցանակակիր թիմ, ընտանիք (հայր, մայր, երեխա) կամ մարզական զանգվածային միջոցառման մասնակից իրավաբանական անձ |
մինչև 120000 |
մինչև 100000 |
մինչև 80000 |
Հանրապետական փուլի միջոցառում | ||||
3. |
Մրցանակակիր թիմ, ընտանիք (հայր, մայր, երեխա) կամ մարզական զանգվածային միջոցառման մասնակից իրավաբանական անձ |
մինչև 450000 |
մինչև 350000 |
մինչև 250000: |
2. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների հանրապետական փուլի մրցավարների դրամական պարգևատրման չափեր հաստատել՝ մեկ մրցավարի համար մինչև 20000 դրամ:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.04.2022, N 518-Ն | 16.04.2022, N 984-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|