Գլխավոր տեղեկություն
Համար
N 984-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2021-16.04.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67) Հոդ.823
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2020 թվականի N 984-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐԻ, ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.1» ենթակետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 408-Ա որոշման հավելվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերավարձի ու սննդի օրական վճարի չափերը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մրցանակակիրների և մրցավարների դրամական պարգևատրման չափերը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 19

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 18-ի N 984-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերավարձի օրական չափերը հաստատել մեկ մասնակցի (մարզիկ, մրցավար, բժիշկ, ներկայացուցիչ, ուղեկցող` հաշմանդամություն ունեցող մարզիկի դեպքում) համար՝ մինչև 6800 դրամ` ծախսերը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների սննդի ընդունման օրական վճարի չափերը հաստատել մեկ մասնակցի (մարզիկ, մրցավար, բժիշկ, ներկայացուցիչ, ուղեկցող` հաշմանդամություն ունեցող մարզիկի դեպքում) համար 3000 դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 18-ի N 984-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մրցանակակիրների դրամական պարգևատրման չափեր հաստատել.

1) ըստ անհատական հաշվարկի՝

 

(ՀՀ դրամ)

NN

Պարգևատրվողներ

1-ին տեղ

2-րդ տեղ

3-րդ տեղ

Համայնքային փուլի միջոցառում

1.

Մրցանակակիր

7000

6000

5000

Մարզային փուլի միջոցառում

2.

Մրցանակակիր

12000

10000

8000

Հանրապետական փուլի միջոցառում

3.

Մրցանակակիր

45000

35000

25000

 

2) ըստ թիմային հաշվարկի՝

 

(ՀՀ դրամ)

NN

Պարգևատրվողներ

1-ին տեղ

2-րդ տեղ

3-րդ տեղ

Համայնքային փուլի միջոցառում

1.

Մրցանակակիր թիմ, ընտանիք (հայր, մայր, երեխա) կամ մարզական զանգվածային միջոցառման մասնակից իրավաբանական անձ

մինչև 70000

մինչև 60000

մինչև 50000

Մարզային փուլի միջոցառում

2.

Մրցանակակիր թիմ, ընտանիք (հայր, մայր, երեխա) կամ մարզական զանգվածային միջոցառման մասնակից իրավաբանական անձ

մինչև 120000

մինչև 100000

մինչև 80000

Հանրապետական փուլի միջոցառում

3.

Մրցանակակիր թիմ, ընտանիք (հայր, մայր, երեխա) կամ մարզական զանգվածային միջոցառման մասնակից իրավաբանական անձ

մինչև 450000

մինչև 350000

մինչև 250000:

 

2. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների հանրապետական փուլի մրցավարների դրամական պարգևատրման չափեր հաստատել՝ մեկ մրցավարի համար մինչև 20000 դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան