Գլխավոր տեղեկություն
Համար
N 884-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.10/61(1616) Հոդ.736
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2020 թվականի N 884-Ն

 

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 205-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՌՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՅԴ ԴԵՊՔԵՐՈՒՄ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ, «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և (կամ) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ այլ գործառնությունների հետ մեկտեղ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործառնությունների իրականացման ժամանակ ապրանքների սպառումից տարբերվող սպառման դեպքերը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու, «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների օտարման վերաբերյալ հաշվետվության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածով նախատեսված «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի N 1595-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքում ստեղծված ազատ տնտեսական գոտում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 5

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 27-ի N 884-Ն որոշման

 

 «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 205-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՌՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ազատ տնտեսական գոտում, որպես Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործառնությունների իրականացման ժամանակ ապրանքների սպառումից տարբերվող սպառման դեպքեր, թույլատրվում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների տնօրինման, տիրապետման և (կամ) օգտագործման իրավունքի փոխանցում (ապրանքների մանրածախ վաճառք) և ամբողջական օգտագործում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 27-ի N 884-Ն որոշման

 

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ, «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետով սահմանված դեպքում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տնօրինման, տիրապետման և (կամ) օգտագործման իրավունքի փոխանցում (ապրանքների մանրածախ վաճառք) իրականացնող անձը մաքսային մարմիններ եռամսյակային կտրվածքով ներկայացնում է հաշվետվություն՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օտարման վերաբերյալ՝ սույն որոշման N 3 հավելվածով սահմանված ձևին համապատասխան:

2. Սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետով սահմանված դեպքում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օտարման վերաբերյալ սույն որոշման N 3 հավելվածով սահմանված հաշվետվությունը մաքսային մարմին ներկայացնելու միջոցով:

3. Սույն որոշման N 3 հավելվածով սահմանված հաշվետվությունը ներկայացվում է՝

1) ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից, որը հանդես է գալիս որպես «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու.

2) ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից, որին փոխանցվել է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների տնօրինման, տիրապետման և (կամ) օգտագործման իրավունքը.

3) ԱՏԳ ռեզիդենտ (մասնակից, սուբյեկտ) չհանդիսացող անձի կողմից, որին փոխանցվել է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների տնօրինման, տիրապետման և (կամ) օգտագործման իրավունքը:

4. Սույն որոշման N 3 հավելվածով սահմանված հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ՝

1) հաշվետվություն ներկայացրած անձի մասին` իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

2) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների վերաբերյալ անվանումը, «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարագրում հերթական համարը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը՝ արտահայտված հիմնական և լրացուցիչ չափման միավորներով.

3) այն ապրանքի հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան ապրանքները ձևակերպվել են «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով:

5. Հաշվետվությանը կից ներկայացվում են դրանում նշված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, իսկ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում՝ դրանց վերաբերյալ տվյալները:

6. Մաքսային մարմինն «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտում է հնարավորինս կարճ ժամկետներում, բայց սույն հավելվածի 5-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելու փաստը գրանցելու պահից մաքսային մարմնի աշխատանքային 4 ժամից ոչ ուշ, իսկ եթե այդ փաստաթղթերը ներկայացնելու փաստը գրանցվել է ավելի ուշ, քան մաքսային մարմնի աշխատանքային ժամերի ավարտին նախորդող 4 ժամը, ապա այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամերն սկսվելու պահից 4 ժամվա ընթացքում:

7. Մաքսային մարմինը սույն հավելվածի 6-րդ կետում սահմանված ժամկետում մերժում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը հետևյալ հիմքերով՝

1) հաշվետվությունը ներկայացված չէ սահմանված ձևին համապատասխան.

2) հաշվետվությունը ներկայացվել է լիազորություն չունեցող անձի կողմից և (կամ) ստորագրված կամ պատշաճ կերպով վավերացված չէ.

3) հաշվետվության մեջ նշված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը թերի են կամ չեն պարունակում լիարժեք տեղեկատվություն նշված տվյալների վերաբերյալ:

8. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը մերժելը ձևակերպելիս մաքսային մարմինը նշում է բոլոր պատճառները, որոնք սույն հավելվածի 8-րդ կետին համապատասխան հիմք են հանդիսացել մերժման համար:

9. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը մերժելու դեպքում հաշվետվություն ներկայացնող անձը պարտավոր է ոչ ուշ, քան սույն հավելվածի 1-ին կետով սահմանված ժամկետում ներկայացնել նոր հաշվետվություն «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օտարման վերաբերյալ:

10. Հաշվետվություն ներկայացնող անձի կողմից սույն հավելվածի 9-րդ կետում նշված ժամկետում նոր հաշվետվություն չներկայացվելու դեպքում, անձը իր պարտավորությունները չկատարելու համար ենթակա է վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:

11. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտումը ձևակերպվում է մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ ավարտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն կազմելու միջոցով, իսկ թղթային եղանակով ներկայացված լինելու դեպքում՝ ապրանքի հայտարարագրի կամ սույն որոշման N 3 հավելվածով սահմանված հաշվետվության վրա մաքսային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից ստորագրվելու և կնիք դրվելու միջոցով:

12. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումն իրականացվում է հաշվետվություն ներկայացնելու իրավասություն ունեցող անձանց կողմից՝ սույն որոշման N 3 հավելվածով սահմանված հաշվետվության տվյալների հիման վրա:

13. Սույն հավելվածի 12-րդ կետում նշված հաշվառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է մաքսային մարմինը՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված անձանց կողմից ներկայացված հաշվետվության տվյալները «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների վերաբերյալ մաքսային մարմինների մոտ առկա տեղեկատվության հետ համադրման միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 27-ի N 884-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների օտարման վերաբերյալ

 

Փաստաթղթի համարը

________________________________________

(լրացվում է մաքսային մարմնի կողմից)

Հաշվետվություն ներկայացնող անձ

իրավաբանական անձ ________________________ՀՎՀՀ __________ (անվանումը)

 

Անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ _____________________ ՀՎՀՀ___________

(անունը, ազգանունը, հայրանունը)

-------------------------------------------------------------------------

(գրանցման կամ գործունեության իրականացման վայրի հասցեն, հեռախոսահամարը)

 

------------------------------------------------------------------------------- 

 (անձը հաստատող փաստաթղթի տվյալները, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը)

Ժամանակաշրջանը

եռամսյակ

Ներկայացնելու ամսաթիվը

 

Հ/Հ

Եռամսյակի ընթացքում
«Ազատ մաքսային գոտի» մաքսային
ընթացակարգով ձևակերպված ապրանքներ

Եռամսյակի ընթացքում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և օտարված ապրանքներ

Եռամսյակի ընթացքում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) և օտարված ապրանքներ

Մաք-սային հայ-տարա-րագրի համարը

Ապ-րանքի անվա-նումը

ԱՏԳ ԱԱ ծածկագիրն ըստ մաքսային հայտա-րարագրի

Ծագ-ման եր-կիրը

Մաքսային հայտա-րարա-գրում նշված արժույթի տառային ծածկա-գիրը

Չափ-ման միավորը (լրա-ցուցիչ չափման միավորը)

Քա-նակը

Մաքսային արժեքն ըստ մաքսային հայտա-րարագրի (դրամ)

Ապ-րանքի անվա-նումը

ԱՏԳ ԱԱ ծածկագիրն ըստ մաքսային հայտա-րարագրի

Չափ-ման միա-վորը (լրա-ցուցիչ չափման միավորը)

Քա-նակը

Մաքսային արժեքն ըստ մաքսային հայտա-րարագրի (դրամ)

Ապ-րանքի անվա-նումը

ԱՏԳ ԱԱ ծածկագիրն ըստ մաքսային հայտա-րարագրի

Չափ-ման միավորը (լրա-ցուցիչ չափման միավորը)

Քա-նակը

Մաքսային արժեքն ըստ մաքսային հայտա-րարագրի (դրամ)

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

1

                                   

2

                                   

 

Հաշվետվություն ներկայացնող անձ (լիազորված անձ)

Մաքսային մարմնի պաշտոնատար անձ

 

__________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

__________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, կնիքը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան